Ակոս․ «Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել»

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։

Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։

«Ակոս» թերթը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, հոդված է հրապարակել։

«Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել։ Արդեն պետք է առերեսվենք այդ մտածելակերպի հետ․․․

Թե ում կասեն, որ խմբի համար կասեն դա, մեկ է չկա այնպիսի մի եզրույթ, որը կպարունակի, կենթադրի այդքան սարսափ և բռնություն, ինչպիսին «սրի ավելցուկ» արտահայտությունն է»,- գրել է թերթը։

Թերթը հայտնում է, որ Թուրքիայում  «սրի ավելցուկ» արտահայտությունը երկար տարիներ շարունակում են օգտագործել։ Դա ասելով՝ նկատի ունեն 1915թ․ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։

«Թուրքիայի պետական և քաղաքական ավանդույթը, որը պնդում է, թե «ցեղասպանություն չի եղել», որքան էլ որ տարօրինակ է՝ ցեղասպանությունը նկարագրող այդ եզրույթն ամեն անգամ օգտագործում են, որպեսզի սպառնան այն հայերին, որոնք նախընտրել են մնալ այս երկրում (Թուրքիա-խմբ․), վերջիններիս հիշեցնեն այդ երկրում իրենց դիրքի մասին, մյուս կողմից էլ ահաբեկեն այն մյուս խմբերին, որ ստիպված են եղել ենթարկվել նման բռնության կամ կենթարկվեն», – ասվում է հոդվածում։

Նշվում է, որ տվյալ եզրույթը վերջին տասնամյակներում ավելի շատ օգտագործվում է այն շրջանակների համար, որոնց Թուրքիան իր թշնամին է համարում։

«Ակոսը» քննադատել է էրդողանի այդ հայտարարությունը, հայտնելով, որ ինչպես իրենք, այնպես էլ տարբեր զգայուն խմբեր փորձում են նկարագրել, թե դա իր մեջ ինչպիսի բռնության և կոտորածի քաղաքականություն է պարունակում։

«Սակայն ակներև է, որ այդ զգուշացումները և քննադատությունները չեն կարևորում և անտարբերության են մատնում։ Պետության վարած քաղաքականության տեսանկյունից սուրը դեռևս մի «գործիք» է, որը դեռևս օգտագործվում է հասարակությանը սպառնալու նպատակով և անհրաժեշտության դեպքում շրջանառվում է և շրջանառվելու է»։