Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը. Փաշինյան

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչպիսին դրա հետևանքն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

«Ես ուզում եմ խոսել նաև օրենքի և օրինականության տեսակետից: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կաշառքը համարվում է հանցագործություն, բայց առանձին վերցրած հանցագործությունն էլ կա՝ կաշառքի սադրանքը: Սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները, և սա է իմ գնահատականն այսօր տեղի ունեցած միջադեպին: Եվ, այո՛, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ, և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո: Բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև, կներեք, «ես» եմ ասում, բայց «մենք» հասկանանք՝ ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, այսօր էլ ենք մենք տեսնում քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին հանձնվել չգիտի: Այո՛, այս ամեն ինչը կապ ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, այս ամեն ինչը կապ ունի բազմաթիվ և բազմապիսի քրեական գործերի հետ: Որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձվեն, որտեղի՞ց են իրենց թուլափայն ստանալու թուլափայ ստացողները»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: