Թբիլիսին Կիևից հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիին Ուկրաինայում բարձր պաշտոնի նշանակելու պատճառով

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Թբիլիսին խորհրդակցությունների համար հետ է կանչել Կիևում իր դեսպանին՝ կապված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրանիայում բարձր պաշտոնի նշանակելու հետ: «Sputnik Georgia»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահը Սաակաշվիլիին նշանակել է երկրի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ չնայած Վրաստանի իշխանությունների հայտարարություններին, որ Թբիլիսիի համար անընդունելի է Սաակաշվիլիին Ուկրաինայում ցանկացած պաշտոնի նշանակումը:

«Ռազմավարական գործընկերոջ կողմից նման պաշտոնի նշանակումը մի մարդու, որը հետախուզվում է վրացական դատական համակարգի կողմից, հարցեր է առաջացնում: Դա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար Թբիլիսի կանչելու առիթ է դարձել»,- ասել է Զալկալիանին:

Նա, սակայն, նշել է, որ չնայած ուկրաինական իշխանությունների որոշմանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու կամ ռազմավարական գործընկերությունը վերանայելու հարց չի դիտարկվում: Ըստ նախարարի՝ Վրաստանի կառավարությունը հետագա քայլերի մասին որոշում կկայացնի, որպեսզի ստեղծված իրավիճակը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների, տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության վրա:

Միխայիլ Սաակաշվիլին, հիշեցնենք, Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին: Ընտրություններում նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտությունից և նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո Սաակաշվիլին հեռացավ Վրաստանից, իսկ 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան ուկրաինական քաղաքացիություն տվեց և Օդեսայի նահանգապետ նշանակեց: Այլ երկրի քաղաքացիություն և պաշտոն ստանալուց հետո Սաակաշվիլին մեխանիկորեն զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: Այստեղ նաև նախկին նախագահի դեմ քրեական գործեր հարուցվեցին:

Ներկայում Սաակաշվիլին հեռակա կարգով 6 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտված, դատարանում նրա դեմ ևս մի քանի գործ է քննվում: