«Իմ քայլը» խմբակցությունը ներողություն խնդրեց կատարվածի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից՝ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի համար։

«Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնեց իր դիրքորոշումը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին։ Դրանից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստանի», հատկապես՝ ղեկավարի վարքագիծն ԱԺ դահլիճում: Պարոն Մարուքյանը երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման Ազգային ժողովում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՀ խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրանից հետո ներողություն չհնչեց ո՛չ փոխնախագահից, ո՛չ ՀՀ քաղաքացիներից: Շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել, ներքաշել «Իմ քայլին» այնպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցությանը հենց այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր, սադրում էր պարոն Մարուքյանը», – ասաց Լիլիթ Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: