Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ

Լուրեր

11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ւց տեղեկացնում են, որ լեհական կողմի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:

«Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:

Երկկողմ օրակարգի համատեքստում Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին աշխուժացնել հայ-լեհական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ այդ թվում, քաղաքական երկխոսության ամրապնդման միջոցով:

ԱԳ նախարարների քննարկման օրակարգում էր համավարակի արդյունքում ստեղծված պայմաններում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման հարցերը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Չապուտովիչն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես արժեքահեն փոխգործակցությունը խթանող հարթակի: Այս համատեքստում նախարար Մնացականյանը շեշտեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ»: