Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի մշակութային արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 121.380.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն, ներառյալ՝ երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը:

«Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի, 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մ.Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Հ.Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում: 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մ. Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: