Թրամփը վետո է դրել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ բանաձևի վրա

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցում իր լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ Կոնգրեսի բանաձևի վրա: Թրամփի վարչակազմը փաստաթուղթը վիրավորական է որակել նախագահի ինստիտուտի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Բանաձևը Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին Թրամփի հրամանով Իրաքում սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին:

«Չնայած նրան, ինչ գրված է բանաձևում, ԱՄՆ-ն ներկայում ուժ չի կիրառում Իրանի նկատմամբ: Մենք ապրում ենք սպառնալիքներով թշնամական աշխարհում, և ԱՄՆ Սահմանադրությունն ընդունում է, որ նախագահը պետք է ի վիճակի լինի կանխատեսել մեր մրցակիցների հետագա քայլերն ու արագ և վճռական պատասխան քայլեր ձեռնարկի: Հենց դա էլ ես արել եմ»,- վստահեցրել է Թրամփը:

Ինչ վերաբերում է Իրանին վերաբերող բանաձևին՝ մարտին այն սատարել է Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնսությունը, իսկ մինչ այդ՝ փետրվարին, հավանության է արժանացել Սենատի կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները:

Փաստաթուղթը նախագահին պարտավորեցնում է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ ստանալ Կոնգրեսի թույլտվությունը: Իսկ եթե ռազմական գործողություններն արդեն սկսվել են, ապա ԱՄՆ վարչակազմը պետք է 30 օրվա ընթացքում դադարեցնի դրանք՝ մինչև օրենսդիրների համաձայնությունը ստանալը: