Մանկատան սաների գումարները մսխողների քաղաքական պատասխանատուներն այսօր քննադատում են կառավարությանը. Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Տարիներով խոսել ենք կրթօջախների վատ վիճակից, դպրոցների առնվազն 37 տոկոսը ջեռուցման համակարգ չուներ, մարզային դպրոցներից 90-ը չուներ անգամ սանհանգույց, և միայն անցյալ տարի հնարավոր դարձավ 22 դպրոցներում և 8 քոլեջներում վերակառուցման գործընթաց սկսել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Կառավարության 2019 թվականի ծրագրերի կատարողականի քննարկման ժամանակ։

«Մանկատան շրջանավարտների և փախստականների խնդիրները կառանձնացնեմ։ Ադրբեջանից մազապուրծ փախստականների խնդիրները 3-ից ավելի տասնամյակ ուղղակի չէին լուծվում։ Եվ միայն այս Կառավարության ջանքերով 30-ից ավելի տարվա խնդիրը լուծվեց անցյալ տարի, արդեն 112 ընտանիք ստացավ բնակարանների վկայականները և այս տարի 185 ընտանիք լուծելու է իր տասնամյակների խնդիրը։ Մանկատան ավելի քան 300 շրջանավարտ 15 տարուց ավելի սպասում էր պետության աջակցությանը։ Արդյո՞ք չկար այդ գումարը, իհարկե՝ կար, բայց կային այլ առաջնահերթություններ։ Գումարը կար, բայց կային դրա մսխողները՝ մանկատան երեխաների համար տրված գումարների մսխողներ կային, մինչդեռ դրա քաղաքական պատասխանատուներն այսօր հանդգնություն ունեն քննադատելու Կառավարությանը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։