Գորիսի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին հացատանը հնչած կրակոցի դեպքը․ զենքը հայտնաբերվել է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 4-ի գիշերը «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի 45-ամյա մի բնակիչ։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համալիր հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզեցին, որ տղամարդը հրազենային վիրավորումը ստացել է Սյունիքի Տեղ համայնքի հացատներից մեկում։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի ընթացքում էլ մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի գտնվելու վայրը։ Գորիսի բնակիչ, 44-ամյա տղամարդը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք հրազենը. «Մակարով» ատրճանակը կասկածվողի ընկերոջ մեքենայում էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: