Փորձագետները հաշվել են՝ որքան կկազմեն տրանսֆերային շուկայի կորուստները վիրուսի պատճառով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Եվրոպական բոլոր ազգային առաջնությունների չեղյալ համարվելու դեպքում շուկան 10 մլրդ եվրոյով կընկնի։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ հղում կատարելով KPMG աուդիտորիական ընկերության հետազոտությանը. փոխանցում է armsport-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ համավարակի և դրա հետ կապված տնտեսական ճգնաժամի պատճառովԵվրոպայի խոշորագույն ակումբները պլանավորում են կրճատել ֆուտբոլիստներ գնելու ծախսերը։ KPMG-ի փորձագետների կանխատեսմամբ՝ կնվազեն ինչպես տրանսֆերային արժեքները, այնպես էլ գոծակալներին տրվող կոմիսիոն վճարները։

Եթե այս մրցաշրջանի ազգային առաջնությունների մեծ մասը հաջողվի ավարտին հասցնել, ֆուտբոլային շուկայի կորուստները կկազմեն 6,6 մլրդ եվրո։ Եթե ոչ, այդ ցուցանիշը կհասնի 10 մլրդ եվրոյի։

Նախորդ շաբաթ Ֆրանսիայում արդեն ժամկետից շուտ առաջնությունն ավարտվել է։ Չեմպիոն հռչակվել է ՊՍԺ-ն։

Ավելի վաղ ավարտվել էր նաև Հոլանդիայի առաջնությունը։

Ապրիլի սկզբին գերմանական Transfermarkt պորտալը, որը ֆուտբոլիստների արժեքը գնահատում է ըստ փորձագետների ու շուկայի մասնակիցների կարծիքների, COVID-19-ի ֆոնին փոփոխության է ենթարկել տվյալները։ Ֆուտբոլիստների մեծ մասի արժեքը կրճատվել է 20%-ով, իսկ 1998 թվականին և դրանից շուտ ծնված խաղացողներինը՝ 10%-ով։

Արդյունքում, Transfermarkt-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ֆուտբոլիստների շուկայական արժեքն ընկել է 9,22 մլրդ եվրոյով։