ՌԴ-ում 4-րդ օրն անընդմեջ վարակի ավելի քան 10 հազար նոր դեպք է արձանագրվում

Լուրեր

30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
Բոլորը

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակի 10.559 նոր դեպք է բացահայտվել: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Այսպիսով, երկրում, ընդհանուր առմամբ, 165.929 վարակված կա:

Նշենք, որ ՌԴ-ում արդեն չորրորդ օրն անընդմեջ վարակի նոր դեպքերի թիվը գերազանցում է 10 հազարը. մայիսի 3-ին դեպքերի թիվը եղել է 10.633, մայիսի 4-ին՝ 10.581, մայիսի 5-ին՝ 10.102: Մայիսի 6-ին արձանագրված դեպքերի 40%-ի պարագայում վարակվածների մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան:

Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 5.858 մարդ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով հիվանդ 85.973 պացիենտ կա:

Վարակաբանները ենթադրում են, որ բացահայտված դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել անցկացվող թեստերի թվի ավելացմամբ:

«Եթե մենք ավելի շատ ենք ախտորոշում, ավելի մեծ թվով մարդկանց ենք հետազոտում, այդ թվում՝ նրանց, որոնց մոտ կլինիկական ախտանշաններ չկան, հիվանդացության աճ է արձանագրվում»,- ասել է վարակաբան Նիկոլայ Մալիշևը:

Նա հիվանդացության ցուցանիշի աճը բացատրել է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանը շարժվում է դեպի համաճարակի պիկը: