Հանրային շահը բոլոր որոշումներում գերակա կլինի. Արայիկ Հարությունյանը սպասվող կադրային փոփոխությունների մասին

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այս օրերին մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը սպասվող կադրային քաղաքականությունն է:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այս օրերին մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը սպասվող կադրային քաղաքականությունն է, ինչը շատ բնական եմ համարում: Հանրային իշխանության ձևավորումը շարքային քաղաքացու համար, բացի սովորական հետաքրքրասիրությունից, նաև սպասելիքներ է, որոնց արդարացումը մեծապես պայմանավորված է լինելու գործի պատասխանատուներից:
Այս հարցում նորից ուզում եմ հատուկ ընդգծել Ստեփանակերտի Մայր տաճարի բակում փետրվարի 26-ին հնչեցրած կոչիս խորհուրդը: Բազմիցս նշել եմ, որ մեր երկրում ես յուրայիններ եւ ոչ յուրայիններ չունեմ. բոլորն իմ հարազատներն են: Եվ քաղաքական խորհրդատվությունների շրջանակում կուսակցությունների ղեկավարության եւ առանձին գործիչների հետ հանդիպումներիս օրակարգի առանցքն Արցախում համերաշխության մթնոլորտ ունենալն է: Հայտարարվածի համաձայն՝ ոչ միայն բաց ենք բոլորի հետ համագործակցության կամուրջներ կառուցելու համար, այլեւ, հանուն ներքին միասնության, շարունակելու ենք համախմբել ու համախմբվել: Ովքեր դեմ են ձեւավորված օրակարգին, ուրեմն մեզ հետ քայլելու ճանապարհ չունեն, ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս:
Կրկին հավաստիացնում եմ, որ օրինականությունը, ժողովրդի կողմից հարգանքի վայելումն ու արհեստավարժությունը լինելու են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու եմ պատասխանատու պաշտոններում կադրերի նշանակման հարցում: Հանրային շահը բոլոր որոշումներում գերակա կլինի, ու դա ժողովրդի պահանջն է:
Մեր նախընտրական ծրագրի առաջին շահառուն արցախցին է, իսկ բարեկեցիկ ապագա կառուցելու ընթացքն՝ անկասելի: Համընդհանուր ջանքերով մեր բոլոր խոստումները ի կատար կածենք: Վստա ՛հ եղեք»: