Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարը՝ Սերժ Սարգսյանի եղբոր նշանակման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«6-ամսյա ժամկետն այս մրցույթի հետ կապ չունի, քանի որ փոխվում է Մատենադարանի կարգավիճակը, այն ՊՈԱԿ-ից վերածվում է հիմնադրամի։ Ընդհանրապես, տարբեր հաստատությունների կարգավիճակի փոփոխությունը կառավարության քաղաքականության տրամաբանության մեջ է, ուստի Մատենադարանի պարագան էլ արտառոց բան չէ, այդ քաղաքականության մի մասն է կազմում»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից ավելի քան մեկ տարի հետո տնօրենի թափուր պաշտոնի համար դեռ ընտրություն չի հայտարարվել, թեև օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը վաղուց անցել է:

Նրա խոսքով՝ հոգաբարձուների խորհրդի ձևավորվելուն պես, երբ արդեն պարզ կլինի, թե ովքեր են անդամները, կհրավիրվի նիստ, որի շրջանակում կհաստատվի տնօրենի ընտրության կարգը: «Այդպիսով՝ հանրությանը հուզող, մի քիչ էլ երկարաձգված խնդիրը կստանա իր լուծումը»,- ասում է նա։

Պատասխանելով այն մեկնաբանություններին, որ Մատենադարանի կարգավիճակը փոխելով՝ փորձ արվեց ժամանակ շահել, որպեսզի Վահան Տեր-Ղևոնդյանը պաշտպանի դոկտորականն ու ինքն էլ ընտրվի տնօրենի պաշտոնում, վերջինս նշում է․ «Իմ դոկտորականի թեման հաստատվել է դեռևս 2011-ին։ Անցած 6 տարիների ընթացքում ես աշխատել եմ այդ թեմայի շուրջ։ Դրան հաջորդած բոլոր էտապներն իրենց բացատրությունն ունեն, եթե մեկը տեսնում է չարամիտ նպատակներ, իր իրավունքն է»։

Մատենադարանի աշխատակից Արթուր Հովհաննեսյանը բաց նամակ էր հղել ԲՈՀ-ին՝ ներկայացնելով Վ․ Տեր-Ղևոնդյանի՝ այդ մարմնին ներկայացրած դոկտորական ատենախոսության թերությունները, գիտական տարբեր պարբերականներում տպագրված հոդվածներից արտագրված հատվածները և այլն: Դրանից հետո Ա․ Հովհաննեսյանը Մատենադարանում այլևս չաշխատեց, թե ինչու՝ մեր զրուցակիցը մեկնաբանում է․ «Այդ երիտասարդը Մատենադարան մուտք է գործել 2016-ին՝ որպես մակետավորող։ Նա մասնագիտություն չունի, դիպլոմ չունի, երրորդ կուրսի ուսանող է։ Ունեցել է մեկ տարվա պայմանագիր, որի լրանալուց հետո այն չի երկարացվել։ Կարելի է ենթադրել, որ այդ տղան դարձել է գործիք մի անձի ձեռքում, որը ինչ-որ խնդիրներ է լուծում»։

Մեր այն դիտարկմանը, որ Ա․ Հովհաննեսյանին Վ․ Տեր-Ղևոնդյանը չպատասխանեց, փոխարենը շատ արագ արձագանքեց ոմն Վահագն Կոզմոյանի կոչին, որտեղ նշվում էր, թե Մատենդարանը «հանձնվելու է» Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարը պատասխանում է․ «Նախ և առաջ Մատենադարանը չի կարող հանձնվել որևէ անձի, երկրորդ՝ Մատենադարանը միշտ գտնվել է կառավարության, նախագահի և նրա եղբոր ուշադրության կենտրոնում։ Եվ ես իմ պարտքը համարեցի ճշգրտումներ անել։ Բայց պատվիցս ցածր համարեցի պատասխանել Արթուր Հովհաննեսյանի անհեթեթություններին»։

Պարբերաբար շրջանառվում է այն տեղեկությունը, որ Մատենադարանի հաջորդ տնօրենը լինելու է հենց Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը։ Հարցին, թե արդյո՞ք տեսնում է վերջինիս այդ պաշտոնում, Վ․ Տեր-Ղևոնդյանը պատասխանում է․ «Ես կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև ցանկացած մարդ, որը կբավարարի համապատասխան չափանիշներին, կարող է դիմել, մասնակցել մրցույթի, և եթե հոգաբարձուների խորհուրդն ընտրի, դառնա տնօրեն։ Այդ շարքում ինքն էլ կարող է լինել, ես էլ, ուրիշ շատերն էլ»։

Հարցին, թե ունի արդյոք տեղեկություններ, որ Լևոն Սարգսյանն էլ կարող է առաջադրել իր թեկնածությունը տնօրենի պաշտոնում, մեր զրուցակիցը պատասխանում է․ «Ես որևէ տեղեկություն չունեմ»։

Աննա Բաբաջանյան