Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հալեպի և Դեր Զորի ուղղությամբ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Իսրայելական օդուժը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական Հալեպ քաղաքից դեպի հարավ-արևելք գտնվող ռազմական պահեստների ուղղությամբ: Այս մասին հաղորդել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

«Մեր ՀՕՊ համակարգերի էկրաններին հակառակորդի օդանավեր են հայտնվել, որոնք հարձակվել են Աս-Սֆիրի շրջանում մի քանի ռազմական պահեստների վրա: Հարձակման հետևանքով հասցված վնասի չափը ճշտվում է»,- նշել է գործակալության ռազմական աղբյուրը:

Բացի այդ՝ իսրայելական օդուժը հարձակումներ է գործել Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգում սիրիական բանակի դիրքերի և Հալեպի արվարձանում գտնվող գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ:

Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հարձակման մասին հաղորդումները:

«Մենք օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրությունները չենք մեկնաբանում»,- ՏԱՍՍ-ին ասել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Իսրայելի ԶՈՒ-ի կողմից Սիրիայի տարբեր շրջանների ուղղությամբ հարձակումները պարբերական բնույթ են կրում: Ապրիլի վերջին Դամասկոսի նահանգի մի քանի բնակավայրերի հրթիռակոծությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի էր հանգեցրել: