ՀԿԵ-ում արձանագրում են ներմուծման անկում՝ արտահանման փոխադրումների աճի ֆոնին

Լուրեր

30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
Բոլորը

Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 974,1 հազար տոննա բեռ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնեցին ՀԿԵ-ում կայացած խորհրդակցության ընթացքում։

«Միևնույն ժամանակ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները հաշվետու շրջանում կրճատվել են 8,9%-ով, արտահանումն աճել է 7,6%-ով, իսկ տեղական փոխադրւմները՝ 15,2%։ Ընկերության կանխատեսումներով, տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է փոխադրումների կրճատում բոլոր հաղորդակցություններում։

Առաջին 4 ամիսներին ուղևորափոխադրումների ծավալները 2019 թվականի նկատմամբ կրճատվել են 16,2%-ով՝ կազմելով 18,8 հազար մարդ։

Ինչպես հայտնեց խորհրդակցույան ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերության Տնօրենների խորհուրդը՝ հաշվի առնելով կորոնովիրուսային ինֆեկցիայի պատճառով ստեղծված իրավիճակը, հաստատել է ընկերության աշխատանքի հստակեցված պլանը, որը վերանայվել է նվազման ակնկալիքով։

– Կարծում եմ, որ այս տարվա առաջին չորս ամիսներին երկաթուղու բոլոր ստորաբաժանումներն աշխատել են արդյունավետ և բոլոր միջոցները ձեռնարկել փոխադրումների ծավալները պահպանելու համար։ Հայաստանում պահպանվող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում, ՀԿԵ-ն և իր կազմի մեջ մտնաղ ձեռնարկությունները պիտի շարունակեն պատասխանատու կատարել դրված խնդիրները, – նշեց Ալեքսեյ Մելնիկովը։

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ում միջին աշխատավարձի չափը կազմել է 246 հազար դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 18,3%-ով։ Իսկ հուլիսի 1-ից ընկերությունում ներդրվելու է պարգևատրման նոր համակարգ, որով աշխատողների պարգևների չափը կախված է լինելու ոչ թե ընկերության արտադրական, այլ աշխատողի անհատական ցուցանիշներից։ Առաջին հերթին այդ քայլն ուղղված է աշխատավարձերի չափի պահպանմանը՝ անկախ ապագայում կանխատեսվող փոխադրումների ծավալի անկումից»։