«Տաշիր»-ը ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը Հայաստանում

Լուրեր

15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան. նոյեմբերի 13-ին Երևանում կայացավ «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացումը, որը հանդիսանում է «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի նախագծերից մեկը: Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը կոչված է աջակցելու հանրապետության տնտեսության բազմակողմանի զարգացմանը: Ներկայացման շրջանակում «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարեց Հայաստանի էներգետիկայի ոլորտում ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու մասին:

Էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում և հիդրոէներգետիկայի բնագավառներում:

Մոտակա տասը տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015թ.-ից մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016թ.-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաև փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մատակա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Դեռևս 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել: Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան: Սա թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ*ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6%-ը: Կայանը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի (Հայաստանի Լոռու մարզ) հյուսիսային մասում. ընդհանուր բյուջեն կկազմի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրում իր մասնակցությունը կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

«Տաշիր» Ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը ընկերությունների բազմապրոֆիլ խումբ է, որը հիմնադրվելով 1999թ. և գործելով դաշնային մակարդակով՝ միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև անշարժ գույքի զարգացման, մանրածախ և ժամանցային բնագավառներում գործող 200-ից ավելի ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 45,000-ը: Գործունեության աշխարհագրությունը տարածվում է Ռուսաստանի և մերձավոր երկրների 25 քաղաքներում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գործում է քաղաք Մոսկվայում:

Ընկերությունների խմբի բիզնես-գործունեության հիմքում կոմերցիոն անշարժ գույքի զարգացումն ու կառավարումն է, ընդ որում գերակա ուղղություն է համարվում առևտրային անշարժ գույքը: «Տաշիր»-ն անշարժ գույքի զարգացման ռուսական շուկայի առաջատարն է, որը կոմերցիոն և բնակելի անշարժ գույքի ոլորտում կառուցում է ժամանակակից բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ օբյեկտներ ընդհանուր մոտ 2,5 միլիոն քմ մակերեսով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն իրականացնում է էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև ունի Վրաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու արտոնագիր: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընկերությունը երկրում այն միակ կազմակերպությունն է, որի հետ մյուս բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք ունեն էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու իրավունք: Ընկերությունն սպասարկում է շուրջ 1 միլիոն սպառողների և համարվում է երկրի ամենախոշոր հարկատուներից մեկն ու խոշոր գործատու:

Հայաստանի ներդրողների ակումբ

Հայաստանի ներդրողների ակումբը Հայաստանում Կենտրոնական Բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդն է: Ակումբի նպատակն է, ներգրավելով ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցներ, նպաստել տնտեսության համար այնպիսի կարևոր ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են էներգետիկայի ոլորտը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը այլընտրանքային աղբյուրներով, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքների, լեռնահանքային արդյունաբերության, հանքաքարի վերամշակման, սննդի և թեթև արդյունաբերության ոլորտները: