Ղազախստանի Սենատի նախագահ է ընտրվել Մաուլեն Աշիմբաևը

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորներն այսօր Սենատի խոսնակ են ընտրել Մաուլեն Աշիմբաևին: Նախկինում նա զբաղեցրել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ղազախստանի ԿԸՀ-ն, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրի հիման վրա, դադարեցրել էր Սենատի պատգամավոր, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները:

Իսկ այսօր Ղազախստանի նախագահը Մաուլեն Աշիմբաևին Սենատի պատգամավոր է նշանակել:

Ղազախստանի Սենատը 49 պատգամավոր ունի, որից 15-ին նշանակում է հանրապետության նախագահը: Սենատի պատգամավորները պաշտոնավարում են 6 տարի: Սենատի նախագահի թեկնածուին նույնպես նախագահն է առաջադրում: Նա ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ:

Երկրի օրենսդրության համաձայն՝ Ղազախստանի նախագահի՝ պաշտոնից վաղաժամ ազատման, լիազորությունների դադարեցման կամ մահվան դեպքում նրա լիազորություններն անցնում են Սենատի նախագահին: