Նախարար Սուրեն Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։

«Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։
«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։

Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:
Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։

Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ իրականցումը:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։

Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն:

 

Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»,- ասված է հաղորդագրությունում: