Երկրի պաշտպանության համար շահարկվում են սոցիալապես անապահով խավի շահերը. Լարիսա Մինասյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բուհերը քաղաքականացված չեն, որովհետև քաղաքականությունը լրիվ այլ բան է: Բուհերը պետք է լինեն քաղաքականացված, որովհետև բուհերում պետք է քննարկվի հանրային քաղաքականությունը: Քաղաքականությունը՝ տնտեսության, քաղաքականությունը՝ իրավունքի, քաղաքականությունը՝ կրթության, քաղաքականությունը՝ արդարության, որովհետև քաղաքականությունն իրականացվում է արդարության միջոցով»,- այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրված «Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» -ի տնօրեն Լարիսա Մինասյանը:

Բանախոսը պնդեց՝բուհերը չպետք է լինեն կուսակցականացված, սակայն կուսակցականացված են՝ լինելով իշխանության վերահսկողության ներքո: «Ես համաձայն չեմ, որ մենք ակադեմիական ազատությունը հավասարեցնում ենք խոսքի ազատության և ինչ-որ վարկանիշային էլեմենտրների հետ: Ակադեմիական ազատությունը դա միակ, առաջին և փոխարինելի պայմանն է, որի պարագայում պետք է խոսել գիտության կամ կրթության մասին» ,- ասաց Լարիսա Մինասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ակադեմիական ազատությունը, գտնվելով վերահսկողության ներքո, վտանգված է:

Անդրադառնալով «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ Լարիսա Մինասյանը նշեց, որ այն սոցիալական անարդարության խթան է հանդիսանալու. «Այս օրենքով սոցիալական անջրպետը, կրթության հասանելիության հնարավորություններն ավելի ենք խորացնում: Երբ առաջարկում եք ծառայել ավելի երկար, ավելի վտանգավոր պայմաններում և դրա դիմաց առաջարկում եք գումար, սոցիալական այսպիսի անհավասարության դեպքում, ինչպիսին Հայաստանում է, և կրթության սոցիալական անհավասարության դեպքում, ապա էլ ավելի խախտում և շահարկում եք քիչ հասանելիություն ունեցող աղքատ խավի հնարավարությունները: Անգամ Ամերիկայում, որը սոցիալական երկիր չէ, նման պրոպագանդա անելն արգելված է»,- շարունակեց բանախոսը:

Նրա դիտարկմամբ՝ երկրի պաշտպանության համար շահարկվում են սոցիալապես անապահով խավի շահերը: «Սեյրան Օհանյանը փաստեց մի բան՝ Հայաստանում բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է: Այս պարագայում, երբ կա սոցիալական անհավասարություն, և կրթության և խավերի մեջ, ո՞վ է գնում բարձրագույն կրթություն ստանալու՝ հարուստները: Հիմա հարուստներին, որոնք հասել են համալսարան, առաջարկում են նաև դառնալ սպա: Խոսքս նրանց մասին չէ, որոնք, աղքատ կամ հարուստ, իսկապես ուզեցել են դառնալ զինվորական: Ի՞նչ է ստացվում, որ մենք դասակարգային հասարակություն ենք խթանում սոցիալական և ժողովրդավարական հասարակության մեջ»,- եզրափակեց Լարիսա Մինասյանը: