Ձևավորվել է «Քարդաշյան & Co» սահմանափակ պատասխանատվությամբ դաշինք. Սեյրան Օհանյանի կնոջ հերթական գրառումը

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական պատասխան գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ… կամ «Քարդաշյան & Co»

Իմ ֆեյսբուքյան գրառումը, հիրավի, դարձավ «հեղափոխական»:

Լիրիկական, բայց ժամանակակից քաղաքական շեշտադրումներ պարունակող նյութը դարձավ հիթ՝ բուռն քաղաքական քննարկումների, հումորային մեկնաբանությունների, ծիծաղաշարժ համեմատությունների, երբեմն նաև քաղաքական զավեշտական դիալոգների:

Գրառումը դարձավ յուրօրինակ «հայելի», որտեղ ոմանք իրենց գտան՝ 
https://www.youtube.com/watch?v=TwtYnWRlgFI :

Ես գնահատականներ էի հնչեցրել մի դասալիքի մասին, որը մասնակցել էր տեղեկատվական դաշտում իմ դեմ սանձազերծված անբարո արշավին: Եվ վստահ եմ, որ անկախ նրանից՝ ով ում նմանեցրեց, հոգու խորքում բոլորը մերժեցին նկարագրվող գործչի տեսակը: Այն, որ պետք է բացառել քաղաքական արենայում ժամանակին զինվորական ոստիկանության կողմից իրենց տան բազկաթոռի ետևից հայտնաբերված բանսարկու դասալիքի մուտքը, բոլորը կհամաձայնեն:

Բայց ո՜ վ զարմանք, պարզվեց, որ հայ քրիստոնյա հասարակության մեջ «քարդաշյան» գործչի կերպարը «պաշտպանող» մարդիկ էլ կան… ու փառք Աստծո, ընդամենը երեքը, ինչպես ասում են՝ «նմանը զնմանին…»:

Առաջինը մի ամբողջ ժամ, այդպես էլ «չհիշելով»՝ ինչի մասին է խոսքը, մեկնաբանում էր ոչ թե երևույթը, այլ ում կինը իրեն ինչպես պիտի պահի՝ բացահայտ շեշտադրելով իմ անձը…

Երկրորդը պնդում էր, որ պետք է անհապաղ բանտարկել ինձ… կամ «ռազբիրյատի» (բառը վերցված է սույն անձի բառապաշարից) կանչել:

Երրորդը, շրջանցելով պարսավելի երևույթը, որի մասին բարձրաձայնվել էր, երկար ճառերով «բացատրում» էր ինձ իմ իրավունքներն ու պարտականությունները: Գտնում էր (որքան հասկացա), որ հայ տղամարդը պետք է ոչ թե սպորտային կեցվածք ունենա, այլ գովելի է փորը…

Այսպիսով, ձևավորվել է «Քարդաշյան & Co» սահմանափակ պատասխանատվությամբ դաշինք կամ «քարդաշյան + 3», որի թիրախը շարունակելու եմ մնալ ես:

Արհամարհելով դաշինքի «սազանդարներին»՝ հոգեպես հանգիստ և վստահ եմ, որ իրեն հարգող և ընդհանրապես արժանապատվություն ունեցող որևէ քաղաքական, զինվորական, հասարակական, լրատվական գործիչ չի ենթարկվի նման նվաստ, հայ ընտանիքի և կնոջ պատիվը, արժանապատվությունը թիրախավորող քաղաքական «սազանդարիզացիայի»…

Խաղաղություն ու սեր մաղթելով մեր ժողովրդին՝ ուզում եմ խոսքս ավարտել 5-րդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերով.
«ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՉԱՐԻՔՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է»:

Կարդացեք նաև.

Սեյրան Օհանյանի կնոջ աղմկահարույց գրառումը 

Փնտրվող պաշտոնյայի փորի մեծությունը հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին 

Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է