Թուրքական հյուրանոցներում հանրահայտ «all-inclusive»-ն այլևս չի լինի, ծովափնյա հանգիստը կթանկանա․ Hürriyet

Լուրեր

26.09.2026 | 18:42
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Թուրքիայում զբոսաշրջային սեզոնի բացումը կարող է հետաձգվել մինչև մայիս։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը։

Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը նշել է․ «Եթե նոր խնդիրների չբախվենք, ներգնա զբոսաշրջային սեզոնը մայիսի վերջից կբացվի՝ վերահսկվող ներքին չվերթներով»։

Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի անձնակազմը, բուժզննում անցնելուց հետո, համաճարակաբանական դասընթացներ կանցնի։ «Զբոսաշրջային տրանսպորտը պարբերաբար կախտահանվի։ Թուրքիայում օդանավակայանները, հյուրանոցները, թանգարանները և ռեստորանները կվերափոխվեն այնպես, որ մարդիկ կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը։ Զբոսաշրջային բոլոր հաստատությունների մոտ ջերմաչափող սարքեր կտեղադրվեն»,- ասել է նա։

Թուրքիայի զբոսաշրջության նախարարը նշել է, որ երկրում հանգիստն այսուհետ ավելի թանկ կարող է արժենալ։

«Գները կարող են բարձրանալ։ Նոր ծրագրեր ենք մշակում»,- ասել է նա։

Նախարարը նաև հայտարարել է, որ խոշոր հյուրանոցներում ամեն ինչ ներառող՝ all-inclusive փաթեթներն ու «շվեդական» սեղաններն այլևս չեն լինի։

Հավելենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 112․261-ի, իսկ մահվան ելքերինը՝ 2900-ի։