«Յուքոմ»-ի քանի աշխատակից է ազատման դիմումը հետ վերցրել, և ովքեր կգնան Հայկ Եսայանի նոր ընկերություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Հայաստանի կապի ոլորտը շուտով նոր օպերատոր կունենա: «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն և վեց տոկոսի սեփականատեր Հայկ և Ալիկ Եսայանները ապրիլի 20-ին գրանցել են «Օլնեթ» ՍՊԸ-ն, որը կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում: Այս մասին այսօր թվիթերի իր միկրոբլոգում գրել էր Հայկ Եսայանը: Նրանք միաժամանակ չեն հրաժարվի «Յուքոմի» մասնեբաժնից:

Եսայանները նոր օպերատոր հիմնելու ցանկության մասին հայտնեցին «Յուքոմ» ընկերության շուրջ ծագած  սկանդալից հետո: Ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ 800 հազար բաժանորդ և մոտ երկու հազար աշխատակից ունեցող ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև մոտ 900 աշխատակից հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Ու թեև «Յուքոմ» ընկերությունն արդեն ունի նոր տնօրեն, իսկ նախկինն էլ արդեն նոր ընկերություն է հիմնել, այնուհանդերձ հայտնի չէ, թե որն է լինելու դիմումներ գրած հարյուրավոր աշխատակիցների հետագա ճակատագիրը: Factor TV-ին փորձել է պարզել՝ արդյոք նրանք հետ կվերցնեն  դիմումները և կշարունակեն աշխատել «Յուքոմ»-ում, թե կմիանան Հայկ Եսայանի թիմին:

«Յուքոմ» ընկերության մամուլի  նախկին պատասխանատու Աշոտ Բարսեղյանը, որը  ևս դիմում է ներկայացրել Հայկ Եսայանի «Օլնեթ»-ում աշխատելու համար, Factor TV-ին փոխանցեց, որ կան «Յուքոմի» աշխատակիցներ, որոնք չեն ցանկանում Արա Խաչատրյանի հետ աշխատել: Բարսեղյանը չի բացառում, որ նրանք ևս աշխատանքի կանցնեն «Օլնեթ»-ում:

«Աշխատակիցների ներգրավումը երևի երկուշաբթի մենք կտեսնենք, թե մեզ ինչ հաստիքներ են պետք, կանենք հայտարարություններ և կսկսենք ընդունել աշխատակիցներ: Եթե «Յուքոմ» ընկերության աշխատակիցներ կուզենան միանալ, պետք է նույն ձևով անցնեն հարցազրույց: Քանի որ դեռ պաշտոնական չեմ կարող խոսել բայց օրինակ ես՝ որպես «Յուքոմ»-ի նախկին աշխատակից, ցանկություն եմ հայտնել աշխատել նոր ընկերությունում: Կարծում եմ, որ էլի կլինեն մարդիկ: Վերջին օրերին մի քանի հոգու հետ խոսել եմ, մարդկ են, որոնք ասում են, որ մենք կգտնենք նոր աշխատանք, չենք ցանկանում աշխատել նոր տնօրենի հետ: Ես երկու-երեք հոգու հետ եմ խոսել, բայց տեսնում եք, որ շատ են»:

Իսկ ահա «Յուքոմ» ընկերությունից հակառակն են պնդում: Ընկերության մարկետինգի գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը Factor TV-ին ասաց, որ ընկերության նոր տնօրենի՝ Արա Խաչատրյանի կողմից աշխատակիցներին ուղղված տեսաուղերձից հետո երկու հարյուր աշխատակից հետ են վերցրել ազատման դիմումները. «200 դիմում հետ են վերցրել և շարունակելու են աշխատել: Նոր դիմումներ կան, թե՝ ոչ, պատրաստ չեմ պատասխանել, քանի որ չունեմ նման տեղեկություն, բայց ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի վերադառնա բնականոն աշխատանքին»:

Հատկանշական է, որ հանրության համար այդպես էլ անհայտ մնաց, թե որն էր «Յուքոմի» բաժնետերերի միջև առկա տարաձայնությունների իրական պատճառը: Մամուլում բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին. մինչև անգամ այն, որ պատճառը «Յուքոմի» ու «Բիլայնի» միավորումն է: Խոսվեց, որ «Յուքոմը» վաճառվում է ռուսներին, երկրից կապիտալ է դուրս բերվում: Նշվեց նաև, որ ընկերությունում առկա սկանդալը քաղաքական ենթատեքստ ունի: Նման ենթադրությունների պատճառն այն է, որ «Յուքոմ» ընկերության բաժնետերերի կազմում մեծամասնություն են կազմում ՊԵԿ նախկին նախագահ, սուպերնախարար, իսկ այժմ պաշտոնեական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիները և զարմիկը:

Օրերս Գագիկ Խաչատրյանի որդին, որը նաև «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընկերության շուրջ աղմուկին: Նա նախ հերքել է ընկերությունը ռուսներին վաճառելու տեղեկությունները և ընդգծել, որ որոշ գործընթացների հաջորդականությունը թույլ է տալիս մտածել, որ ընկերության ներսում առկա տարաձայնությունները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ. «Տրմաբանական կապը՝ դեպքերի շարունակականության, թույլ տալիս է ինչ-որ բաներ մտածել, բայց դեռ վաղ է, չեմ ուզում ինչ-որ դիրքորոշում հայտնել:»:

«Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահը նաև անդրադարձել է ընկերության ներսում առկա տարաձայնություններին: Նա նշել է, որ բաժնետերերի միջև լարվածություն չկա, ավելին՝ ընկերական հարաբերություններ ունեն. «Ցանկացած թիմի ներսում քննարկումներ լինում են, բայց դրանք չէին կարող լինել լարված քննարկումներ, որը կարող էր ձեր նշած պայթյունին բերեր: Դրանք առողջ քննարկումներ էին»:

Ուշագրավ է, որ Գուրգեն Խաչատրյանի՝ լարվածության բացակայության մասին հայտարարությանը նախորդել էր Հայկ Եսայանի հայտարարությունը, թե արդեն տևական ժամանակ է լարվածություն և տարաձայնություններ կան. «Բավականին լուրջ տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության տեսլականի շուրջ, և արդեն մեկ տարի է փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին, բայց, ցավոք, դա չի ստացվել»:

Ի դեպ, մինչ բաժնետերերի միջև առկա տարաձայնությունները, «Յուքոմ»-ը նախկինում միշտ էլ եղել է քննադատությունների կենտրոնում նաև քաղաքական գործիչների կողմից: Ընդդիմադիրները բազմիցս հայտարարել են, որ այն՝ սեփականատիրոջ՝ ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի կարգավիճակով   պայմանավորված, արտոնյալ դիրք է ունեցել: Այս հայտարարություններին ընկերությունից նախկինում գրեթե չեն արձագանքել: Իր վերջին հարցազրույցում Գուրգեն Խաչատրյանը  նաև այս հարցի մասին է խոսել․ «Հորս այդ պաշտոնին չլինելը չէր կարող ազդեցություն չունենալ: Այո՛, իր պաշտոնին լինելու ժամանակ, Հայաստանում բազմաթիվ դռներ ավելի հեշտ են բացվել, ավելի արագ ենք շարժվել, բայց փորձել ենք պահել ձևաչափերը»:

Խաչատրյանը հայտարարում է՝ եթե լինեին Գագիկ Խաչատրյանի դիրքով պայմանավորված  չարաշահումներ, ապա մամուլն այդ մասին կբարձրաձայներ: Սակայն, հիշեցնենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին ԱԺ-ում բազմիցս  բարձրաձայնել է այդ խնդրի մասին: Գագիկ Խաչատրյանը 2008 թվականից սկսած զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2016-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը։

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես,  պնդում էր, որ Խաչատրյանի՝ ՊԵԿ գնալու օրվանից կառույցում սկսել են «Յուքոմ»-ից օգտվել:«Տեսե՞լ եք Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես ինչ պատմությունների մեջ է: ՊԵԿ-ը հանկարծակի որոշել է հրաժարվել «Արմենթելի» ծառայություններից և սկսել է «Յուքոմ» քաշել: Գագիկ Խաչատրյանին ասում են՝ էս ի՞նչ պատմություն է, ասում է՝ ես ի՞նչ իմանամ, ՊԵԿ աշխատակազմի ղեկավարն է պայմանագրերը կնքում: Ինքը ՊԵԿ նախագահն է, բայց տեղյակ չէ: «Յուքոմ» ընկերությունը պատկանում է Գագիկ Խաչատրյանին, բայց նա ասում է՝ իմը չէ, հորեղբորս տղայինն է»:

 

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին և զարմիկին պատկանող «Յուքոմ»-ի բաժնեմասերն այժմ  կալանքի տակ են:

 

Նարեկ Կիրակոսյան