Լավրովի զգուշացումն ու հայկական կողմի պատասխանը․ ինչով կավարտվի գազային շանտաժի հերթական արարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բացում են խաղաքարտերը Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրերս արած ոչ միանշանակ հայտարարություններին հակադարձել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչո՞ւ Ռուսաստանը դաշնակիցներ Հայաստանին ու Բելառուսին մատակարարվող գազի գինը չի իջեցնում, ինչպես դա անում է նույնիսկ Եվրամիության անդամ երկրների համար, այս հարցին Սերգեյ Լավրովը պատասխանել է վիճելի պնդումներով։ Նախ ասել է, երբ Հայաստանի ու Բելառուսի համար գազի գինը շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, որևէ մեկը չէր ասում՝ դա քաղաքականություն է, բոլորը պնդում էին, թե իրենց դեպքում այդպես էլ պետք է լիներ։ Ըստ Լավրովի՝ Հայաստանի դեպքում խրոնիկ և լուծում չստացող խնդիրներից է գազի ներքին գինը, որը դժվարացնում է արտոնյալ մոտեցումների կիրառումը գնագոյացման հարցում։

«Դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում։ Մենք ակնկալում ենք, որ համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղու դեմ վերջին տարիներին սկսված դատական գործընթացները կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին։ Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում»,- ասել է ռուս պաշտոնյան։

Պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարարի պնդումներին, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է՝ սահմանին ռուսական գազի գինն առանձին ժամանակաշրջանում ցածր է եղել, բայց ոչ՝ 2-ից 3 անգամ։

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ Արմենիան» ապրիլի սկզբին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով օգոստոսի 1-ից գազի գինը թե՛ նպաստառուների, թե՛ շարքային բաժանորդների համար սահմանել 135․9 հազար դրամ։ Եթե ռուսական ընկերության հայտը բավարարվի, նպաստառուների գազը կթանկանա 36%-ով, շարքային սպառողներինը կէժանանա 2.2 %-ով, վերջնարդյունքում գազի այսօրվա միջին գինը կաճի 11%-ով։ Իր հերթին Հայաստանը դիմել է ռուսական «Գազպրոմին»՝ գազի գնի վերանայման հարցով բանակցություններ սկսելու, պատասխան դեռ չկա։ Նույնը արել է նաև ԵՏՄ անդամ Բելառուսը, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ըստ բելառուսական պաշտոնական աղբյուրի, նշել են, որ գազի գները գերագնահատված են, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Գազպրոմին» դիմելու մասով պարզաբանում է․ «Գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ»:

Անդրադառնալով Լավրովի ակնարկին, թե ռուսական ընկերությունները Հայաստանում բարդ իրավիճակում են հայտնվել, դիցուք՝ Հարավկովկասյան երկաթուղու դեմ քրեական գործը, փոխվարչապետ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի գնահատմամբ՝ էներգակիրների համաշխարհային գների անկումը թուլացնում է նաև գազի սակագինը քաղաքական հարաբերություններում գործիք օգտագործելու Ռուսաստանի խաղաքարտերը, և դա է պատճառը, որ ականատես ենք դառնում Լավրովի ոչ նուրբ գնահատականներին։ Բայց ըստ Քթոյանի՝ Լավրովն իր նպատակին չի հասել․ «Գազը միշտ էլ Ռուսաստանի կողմից եղել է ճնշման գործիք։ Միշտ այս լծակը օգտագործվել է, այդ հայտարարությունը նմանօրինակ փորձ է։ Իմ կարծիքով հաջողված փորձ չի, որովհետև դա բերում է հակառուսական տրամադրությունների, որովհետև ի ցույց է դնում՝ ես ունեմ մահակ, և այդ մահակով կարող եմ քեզ փորձել պատժել, ազդել քո որոշումների վրա»։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ 2013-ին կնքված ռուս-հայկական գազային ստրկացուցիչ պայմանագրի վերանայման հարց պիտի դրվի։ Այդ փաստաթղթի կնքումով, ինչպես նաև հայ-իրանական գազատարը ձեռք բերելով Ռուսաստանը Հայաստանին գազային շրջափակման է ենթարկել։ Մարգարյանը պնդում է՝ այս խայտառակ գործարքների հետևում կանգնած են Հայաստանի նախկին իշխանությունները, որոնք զիջումներն արել են ինչ-ինչ քաղաքական նպատակներով։ Ատոմ Մարգարյանը տարակուսում է, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել դաշնակից Հայաստանի գազի գինը, որը նաև ԵՏՄ անդամ է։

«Էս ամենն արվում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը դառնա խոցելի, սոցիալական լարվածությունը սրվի և ինչ-ինչ հարցեր լուծվեն։ Դա անիմաստ կեցվածք է։ Բորսաներում էներգակիրների գները ոչ թե իջել են, այլ՝ փլուզվել, և պետք է դրա հետ հաշվի նստել։ Գազի գինը չի բարձրանալու։ Պետք է գնալ նաև ԵՏՄ-ն որպես կառույց ապամոնտաժելու պահանջներին, քանի որ ԵՏՄ-ն՝ որպես կառույց, որևէ հիշատակում չի ստանում, և գազը դառնում է ճնշալծակ, ես դրանում նույնպես չեմ կասկածում»,- նկատեց Մարգարյանը։

Ռուսական գազը Հայաստանի սահմանին 1000 խ/մ-ի համար թանկացել է 2019-ից՝ 150-ից հասնելով 165 դոլարի, բնակիչներին հասնում է շուրջ 290 դոլարով, ինչը նշանակում է, որ ռուսական «Գազպրոմը» կրկնակի թանկացնում է սահմանից գնված գազի գինը։ Հակադարձելով Լավրովի պնդմանը, թե Հայաստանին երկու-երեք անգամ էժան է գազ մատակարարվել, Ատոմ Մարգարյանը հիշեցնում է, որ այսօր հայ-ռուսական պայմանագիրը դե ֆակտո չի կիրառվում, ըստ որի՝ Հայաստանի համար գազի գինը պետք է նույնական լինի Ռուսաստանի Օրենբուրգի մարզի գներին, այսինքն՝ սահմանին պիտի վաճառվեր 120-ից 130 դոլարով, մինդեռ շուրջ 40 դոլար թանկ է։

«Եթե այդ պայմանագիրը սրբության սրբոց է, ինչո՞ւ է սահմանին գազի գինը 165 դոլար, որևէ մեկը ողջամիտ բացատրություն կարո՞ղ է տալ, քանի որ դա ձեռնտու չէ, ռուսաստանցի պաշտոնյաները չեն խոսում, մինչդեռ սա փաստ է։ Այդ պայմանագիրը, չգիտես ինչու, երաշխավորել է 9% շահութաբերություն, ո՞վ է տեսել բիզնես, որը երաշխավորված շահույթ ունենա, չկա այդպիսի բան, դրված է շահութաբերություն, ծախսերն աճում են, գինը պետք է ավելանա, չի կարող նման բան լինել»,- ասում է Ատոմ Մարգարյանը։

Ռուսաստանը դեռ մի բան էլ պետք է իջեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը, պնդում է Արմեն Քթոյանը։ Տնտեսագետը Լավրովի ակնարկած խրոնիկ խնդիրների լուծումը պատկերացնում է ռուսական պետական «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետ կառավարման, կորպորատիվ բարեփոխումների, կորուստների մակարդակի կրճատման ճանապարհով, ու ոչ՝ հայաստանցի բաժանորդներին թանկ գազ վաճառելով։ Ռուսաստանն այլ տարբերակ, քան գազի գնի նվազեցումն է, չունի։

Արմեն Քթոյանը նշում է․ «Այս բարձր մակարդակի ելույթներով փորձում են ցույց տալ, որ մի մտածեք այդ նվազեցումը հենց այնպես պետք է լինի։ Գազի գնի պարագայում կոմպրոմիսի չգալ, նույնը պահպանել, դա կինի անտրամաբանական և համաշխարհային միտումներին հակառակ գնալու փորձ։ Ռուսներն իրենք էլ են դա հասկանում, որ մեր ու մյուս գործընկեր շուկաները կորցնելը այդքան էլ լավ հեռանկար չէ իրենց համար, դրա համար էլ հիմա, այո, որոշ ընդդիմություն ցույց տալով, քաղաքական դիվիդենտեր ստանալու գնով, բայց այդուհանդերձ, գազի գնի որոշակի նվազման համաձայնություն կկնքվի»։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն ապրիլի 1-ից սկսած 80 օր ժամանակ ունի պատասխանելու ռուսական «Գազպրոմի»՝ գազի թանկացման հայտին։ Տնտեսագետները զգուշացնում են՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկման ֆոնին գազի թանկացումը բերելու է հավելյալ տնտեսական ճգնաժամ, և այլ որոշում, քան ռուսական ընկերությանը մերժելն է, ՀԾԿՀ-ն պիտի չկայացնի։

 

Ռոբերտ Անանյան