Հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը ակտիվ արծարծում և գործիքայնացնում է Սահմանադրության թեման․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում և նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, և սա հանրահայտ փաստ է»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հակադարձելով ընդդիմության այն պնդումներին, թե նոր Սահմանադրությունը պարտադրված է Բաքվի կողմից։

«Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»,- ընդգծեց նա։

Փաշինյանը զուգահեռ անցկացրեց 1994 թվականից ի վեր ընթացած բանակցությունների հետ՝ նշելով, որ յոթ շրջանների վերադարձի թեման ևս արծարծում էր Ադրբեջանը, սակայն նախկին իշխանությունները 24 տարի շարունակ բանակցել են այդ օրակարգով։

«Բա ինչո՞ւ են բանակցել, բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ որ նրանց մի մասը ծնվել և մեծացել է Ադրբեջանում։ Այս բնորոշումները անում եմ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունը ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին, և դրանում չի լինելու հղում 1990 թվականի Անկախության հռչակագրին։

Մանարամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան