ԼՂ հարցով քննարկվող փաստաթղթերը ենթադրում են հակամարտության փուլային տարբերակով լուծում. Լավրով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված լուծումները, որոնք առաջարկվել են անցյալ տարի Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ակտիվորեն քննարկվում են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված կլոր սեղանի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գոյություն ունեն մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՌԴ-ի կողմից 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանի փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ համանախագահների մասնակցությամբ, և դրանք հիմա ակտիվորեն քննարկվում են»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգավորում՝ փուլային մոտեցմամբ, առաջարկելով առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

«Պայմանավորվությունները սկսել են, հիմա պետք է համաձայնեցնել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասել է Լավրովը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերին՝ Լավրովն ասել է, որ դրանք հայտնի փաստաթղթեր են, որոնք ընդունվել են մարտական գործողությունների ամենաթեժ պահին և առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում և անցում բանակցությունների։

«Վստահ եմ, որ երբ մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրմանը, դա կարևոր քայլ կլինի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կատարման հարցում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: