Ու՞մ անուններն են շրջանառվում Առաջին ալիքի «Լուրերի» տնօրենի պաշտոնում

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Առաջին ալիքի «Լուրեր» ծրագրի տնօրենի պաշտոնում այս պահին շրջանառվում է «Ազատություն TV»-ի հաղորդավար-լրագրող Կարլեն Ասլանյանի անունը:

Այս տեղեկության վերաբերյալ Կարլեն Ասլանյանը Factor.am-ին փոխանցեց. «Ընդհանրապես սկզբունքորեն չեմ մեկնաբանում նման լուրերը»:

«Լուրերի» տնօրենի պաշտոնում շրջանառվում է նաև Արայիկ Մանուկյանի անունը: Նա նախկինում եղել է Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության և «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրենը:

Արայիկ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հետ նման թեմա չի քննարկվել, և որ այդ պաշտոնը իր համար անցած պատմություն է։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Լուրերի» տնօրեն Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Պատճառը Նիկոլ Փաշինյանի ուղերձի «եթերից դուրս» մնացած կադրերի արտահոսքն էր: Նույն պատճառով պաշտոնանկ եղան նաև «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և ստեղծագործական տնօրեն Վարդան Հակոբյանը:

Նարեկ Կիրակոսյան