Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել. ՀՔԱ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:

Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ հիշեցնելով, որ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն իր բացման խոսքում պնդեց ներկայացված հայցադիմումը՝ Գ․ Տոնոյանի իրավախախտումներ կատարելու մասով, և հակընդդեմ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությունները:

Ի պատասխան Գ. Տոնոյանի ներկայացուցչի հարցերին՝ Ս․ Մելիքյանը հայտնեց, որ հավաքի մասնակիցները խախտել են հավաքի բնականոն ընթացքն այնքանով, որ փակել են փողոցի երթևեկելի հատվածը, խոչընդոտել երթևեկությանը։  Միաժամանակ նշեց, որ ոստիկանության ծառայողները չեն իմացել, թե ինչ հավաք է իրականացվում, բարձրախոսով պահանջ չեն ներկայացրել։

Պատասխանող կողմն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումները, քանի որ վերջինս հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել, բացի դրանից՝ նրան օրենքով նախատեսված որևէ  պահանջ չի ներկայացվել։