Կանադայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է 19-ի: Ավելի վաղ հաղորդվել է 17 զոհի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV-ն:

Միաժամանակ, ազգային ոստիկանության կոմիսար Բրենդա Լաքին հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է, և չի բացառվում, որ կարող են հանցագործության այլ զոհեր հայտնաբերվել:

51-ամյա Գաբրիել Ուորթմանը կիրակի գիշերը Պորտալիք քաղաքում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, այնուհետև՝ նաև Պորտալիքից 90 կմ շառավղով մի շարք այլ բնակավայրերում:

Հանցագործին կալանավորելու՝ 12 ժամ տևած գործողության արդյունքում զոհվել է Կանադական թագավորական հեծելազորային ոստիկանության մի աշխատակցուհի, ևս մի ոստիկան վիրավոր է:

Նշվում է, որ Ուորթմանը ոստիկանական համազգեստով է եղել և տեղաշարժվել է պարեկային ավտոմեքենայով, սակայն իրավապահ մարմինների աշխատակից չէ: Նախապես հայտարարվել էր, որ հանցագործը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ նա սպանվել է Էնֆիլդ քաղաքում իրավապահների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

Ուորթմանի գործողությունների շարժառիթը հայտնի չէ: Ոստիկանությունում հաղորդել են, որ նա ծանոթ է եղել զոհերից մի քանիսի հետ: Միաժամանակ, ահաբեկչության մասին առայժմ չի հաղորդվում: