Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով մարաթոնին. ամերիկացի պաշտոնյաների կոչը

Լուրեր

10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
Բոլորը

«Բերքառատ Արցախ․ այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա Հեռուստամարաթոնը։ Մարաթոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։ Այս մասին հայտնում է Հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ, ուղերձներ են հրապարակում՝ կոչ անելով միանալ Մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։

Այս տարի իրենց հատուկ կոչերով հանդես են եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը։

Լոս Անջելեսի քաղաքապետը դիմել է իր համաքաղաքացիներին՝ Հիմնադրամին հանգանակություն անելու կոչով․ «Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում»։

Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը 350 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ «Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք»։

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում ասել է․ «Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով Մարաթոնին»։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: