Հետևանքներ կլինեն, եթե պարզվի՝ Չինաստանը գիտակցված է համաճարակի բռնկում թույլ տվել. Թրամփ

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Չինաստանը կարող է բախվել հետևանքների, եթե ապացուցվի, որ գիտակցաբար է թույլ տվել կորոնավիրուսի բռնկումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հետաքննություն ենք անցկացնում, տեսնենք՝ ինչպես կընթանա: Եթե նրանք գիտակցաբար են թույլ տվել դա, ապա հետևանքներ պետք է լինեն»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ մինչև վերջին իրադարձությունները Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները կառուցողական էին:

«Մենք առևտրային համաձայնագիր ենք կնքել, Չինաստանը մեր ֆերմերներից 250 մլրդ դոլարի արտադրանք է գնում: Հարաբերությունները լավ էին, երբ մենք ստորարեցինք այն: Արդյո՞ք զայրացած եմ Չինաստանի վրա: Հնարավոր է՝ այո՛: Բայց ամեն ինչ կախված է նրանից՝ արդյո՞ք կորոնավիրուսի բռնկումը սխալ էր, թե՞ գիտակցաբար է արվել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ հույս ունի՝ չինական իշխանությունները կապահովեն օտարերկրյա մասնագետների մուտքը Ուհանի լաբորատորիա, որտեղից, ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ, կարող էր տարածվել կորոնավիրուսը:

Միաժամանակ, ապրիլի 16-ին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ընդգծել է, որ կորոնավիրուսի արհեստական ստեղծման մասին վարկածը որևէ ապացուցողական հիմք չունի: