Փասադենայում կբացվի հայերեն ուսուցանող վարժարան

Լուրեր

30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
Բոլորը

«Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ  ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի դպրոցների միասնական շրջանային խորհուրդը հավանություն է տվել հայկական նոր, հայերեն և անգլերեն լեզուներով ուսուցում ապահովող երկրորդական վարժարանի (9-12-րդ դասարաններ) հիմնադրման նախաձեռնությանը:

Վարժարանը, որի բացման համար վերջին ամիսներին համայնքի ակտիվ գործիչները երկարատև աշխատանք են իրականացրել, կգործի 2020-2021 ուսումնական տարվանից և կկրի Մելգոնեան երկրորդական վարժարան անունը:

Վարժարանի աշակերտները հնարավորություն կունենան սովորել արևելահայերեն, արևմտահայերեն, ինչպես նաև ուսումնասիրել հայոց պատմության, հայ գրականության ու մշակույթի վերաբերյալ առարկաներ: Վարժարանի հիմնադրման աշխատանքների համահեղինակ, «Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության» նախագահ Արսինե Շիրվանյանը նշեց, որ այս քայլով նպատակ ունեն փակել համայնքում առկա կրթական բացը, որն առաջացել է ՀԲԸՄ-ի կողմից Փասադենայի «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակումից հետո: