Սերժ Սարգսյանին տրամադրվել է ԱԺ նախագահի մուտքը, որ նա այդպես մտնի. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ես գիտեմ, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում և բոլոր հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է: Շատ մանրամասն հանձնաժողովի աշխատանքներից, բնականաբար, տեղյակ չեմ, բայց ընդհանուր գծերով գիտեմ: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա հույս հայտնեց, որ երբ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեն, ժամկետը սպառվի, ամբողջական տեղեկատվություն հանրությունը կստանա:

Factor.am-ի դիտարկմանը, թե ԱԺ նախագահը երեկ չդիմավորեց հանձնաժողովի նիստին մասնակցելու եկած Սերժ Սարգսյանին, Միրզոյանն ասաց, որ նրանք հանդիպում են անցկացրել մինչև ուշ երեկո, հրավերը եղել է հանձնաժողովի կողմից:

Նա շեշտեց՝ վստահ է, որ հանձնաժողովը պատշաճ կազմակերպել է և դիմավորումը, և ճանապարհումը: ԱԺ նախագահն նշեց, որ իրենք կազմակերպել են Սերժ Սարգսյանի մուտքը մեքենայով դեպի խորհրդարան:

«Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք և առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու միջանցքով գնալ: Ինչ անհրաժեշտ է եղել՝ արվել է»,- մանրամասնեց Միրզոյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե պատրաստվում է արտակարգ դրությունից հետո ասուլիս հրավիրել և պատասխանել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերին՝ Միրզոյանն ասաց․ «Ես ի՞նչ իմանամ, թե ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը. ամեն դեպքում՝ ՀՀ-ն ազատ և ժողովրդավարական պետություն է, այստեղ ցանկացած ոք ցանկացած պահի կարող է հանդիպել լրատվամիջոցներին ու ներկայացնել իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան