Մաքսային նոր արտոնություններ՝ հայրենադարձվող քաղաքացիների համար․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Վերջին 1,5 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ՀՀ-ում չգտնվող քաղաքացիները իրավունք կստանան վերադառնալ ՀՀ՝ ներկրելով մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական իրերը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների։ Նրանք նաև հնարավորություն կունենան 5000 եվրո արժողությամբ նոր ապրանքներ գնել ու վերադառնալ հայրենիք։

Այս փոփոխությունները նախատեսող «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը Ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ միաձայն՝ 107 ձայներով։

«Եթե վերջին հինգ տարվա ընթացքում 1835 օրվա ընթացքում առնվազն 915 օր առնվազն բացակայել եք ՀՀ-ից, օրենքի ընդունման դեպքում կկարողանաք անձնական օգտագործման գույքն առանց 5000 եվրո սահմանաչափի ներկրել ՀՀ՝ կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերով։ Կարող եք ձեզ հետ ներկրել անձնական օգտագործման տրանսպորատային միջոցը, եթե այն Հայաստան վերադառնալուց առնվազն վեց ամիս հանդիսացել է ձեր սեփականությունը», – ներկայացրեց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը նշեց, որ այս նոր արտոնություններով քաղաքացիները կարող են ՀՀ վերադառնալ արդեն անմիջապես կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները վերանալուց և սահմանները բացվելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում: