Պոչամբարի տարողունակությունը կավելացվի՞. բնակիչները բողոքի դուրս կգան. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող «Նահատակ» պոչամբարը գլխացավանք է դարձել Ախթալա խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեծ Այրում բնակավայրի բնակիչների համար: Պոչամբարն օր օրի մեծանում է, դառնում ավելի ու ավելի վտանգավոր:

Մեծ Այրումի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքի նորընտիր ղեկավարության ուշադրությունը հրավիրում է այս խնդրին:

Պոչամբարը կառուցված է անմիջապես գյուղի հողամասերի և տների հարևանությամբ: Նա նշեց, որ պոչամբարը ոչ միայն վնասում է շրջակա միջավայրը, այլ եղել են նախադեպեր, երբ գյուղացիների անասուններն ընկել են պոչամբարը և սատկել: Աղտոտվել և պոչանքով են լցվել շրջակա աղբյուրները: Պոչամբարը գտնվում է երկու Մեծ Այրում և Ճոճկան համայնքները կապող, ամենացածր բացարձակ նիշ ունեցող միջհամայնքային ավտոճանապարհի եզրին, որի գրունտը արդեն լվացվում է այդ ջրով: Համայնքի խմելու ջրի մեծ խողովակը հայտնվել է այդտեղ:

«Սոսկալի և տխուր իրավիճակ է: Այս ամենը ՏԻՄ–ի և բնապահպանության նախարարության խայտառակությունն է, նրանց անգործության արդյունքը»,– շեշտեց Դուլգարյանը:

«Նահատակից» կրած վնասների չափն այսքանով չի սահմանափակվում: Պոչամբարում պարունակվող թունավոր նյութերից նաև գյուղացիների առողջությունն է քայքայվում: Օլեգ Դուլգարյանն այդ ամենը սեփական մաշկի վրա է զգացել:

«Երբ շատ մոտ եմ կանգնած լինում պոչամբարին, շնչառությունս դժվարանում է, շատերի մոտ է այդպես: Մարդիկ գլխացավերից են բողոքում: Մարդկանց ճակատի շրջանում ծակոցներ են սկսվում»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:

Վերջին տարիների ընթացքում պոչամբարը մի քանի անգամ ամրացվել է՝ ավելացել է տարողությունը:

Այսօր համայնքում լուրեր են պտտվում, որ կրկին «Նահատակ» պոչամբարի պատվարի ամրացումներ են սպասվում, որպեսզի տարողունակությունն ավելացնեն: Ախթալայի կոմբինատին պատկանող երեք պոչամբարներն այս տարածաշրջանում ունեն ռեկուլտիվացիայի խնդիր: Այս պոչամբարը 5 տարուց ավելի է օգտագործվում, բայց Օլեգ Դուլգարյանի խոսքով, ոչ մի անվտանգության նորմ այստեղ չի նախատեսվել: Արդյունքում բազմաթիվ խախտումներ են եղել:

«Մենք պետք է պայքարենք, որովհետև դա վտանգում է մի ամբողջ գյուղի կյանք: Պետք է փակվի և ռեկուլտիվացվի պոչամբարը»,– պնդեց նա:

Պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում Դեբեդ գետը: Իսկ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը:

Գյուղացիները երկար ժամանակ պայքարել են՝ պահանջելով փակել պոչամբարը:

Պատկան մարմինների ղեկավարներին նրա ուղղված բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել: Այսօր «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահը կրկին հիշեցնում է՝ Ախթալայի ղեկավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի և փակման հարցը:

Նրա խոսքով՝ նորընտիր ավագանին իր հերթին չպետք է սոսկ ձեռք բարձրացնող և ստորագրող լինի, այլ որոշումներ կայացնի հօգուտ համայնքների:

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: