«Իսկ ո՞ւր էիր Մարտի 1-ին»․ Սարգիս Քլոյանը վիրավորվել է կաթողիկոսի հայտարարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին «Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասել է նա։

Կաթողիկոսի այս հայտարարությունը փոթորկեց սոցիալական ցանցերը, օգտատերերի, այդ թվում և՝ քաղաքական գործիչների մի մասը ողջունում է նրա այս հայտարարությունը, մյուս մասը՝ հիշեցնում, որ կաթողիկոսը ամուր թելերով կապված է նախկին իշխանությունների և վերջիններիս արատավոր բարքերի հետ։ Բանը հասավ նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հիշեց նոր կաթողիկոս ընտրելու անհրաժեշտության մասին:

«Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,- ֆեյսբուքում երեկ ուշ երեկոյան գրել էր Սիմոնյանը։

Այսօր էլ factor.am-ի հետ զրույցում Սիմոնյանն ասաց, իսկ ուր էր կաթողիկոսը երբ անազատության մեջ մնալու հետևանքով մահացավ Հաց բերող Արթուր Սարգսյանը, կամ երբ նախկինների օրոք անազատության մեջ էին ընդդիմադիրները, հանձինս Նիկոլ Փաշինյանի։

Կաթողիկոսի հայտարարությանը արձագանքեցին նաև կառավարությունից, նրան հիշեցնելով անձնական երաշխավորության արդեն իսկ ձախողված մի փորձ։ Վարչապետի մամուլի խոսնակն ասել էր․ «Նախ՝ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորության, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- նշել էր Մանե Գևորգյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վիրավորված է կաթողիկոսի այս հայտարարությունից։ Որդեկորույս ծնողը հիշում է՝ որդու մահվան հետ կապված կաթողիկոսից որևէ ցավակցություն չի ստացել, և կաթողիկոսը այդ օրերին իշխանություններին զսպելու որևէ կոչով հանդես չի եկել:

«Երբ որ եղավ «Էլեկտրիկ Երևանը», Սարի թաղի դեպքերը, Մարտի 1-ը, ինչո՞ւ գավազանը չվերցրեցիք և ասեիք՝ էս ի՞նչ ես անում այ իշխանություն, չէ՞ որ քո ժողովուրդն է, հիմա ի՞նչ է պատահել Ռոբերտ Քոչարյանի փաստաբա՞նն ես դարձել»,- նշեց Քլոյանը։

Սարգիս Քլոյանը գտնում է, որ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ կաթողիկոսը պիտի կարծիք հայտներ, ասում է՝ ավելի լավ կլիներ՝ լռեր: «Դու ոչ մի բարոյական իրավունք չունես խոսելու, որովհետև դու բիզնեսմեն ես ոչ թե կաթողիկոս, դու հայրապետ չես, դու միայն փողի դեմ ես խոնարհվում»,- նշեց Քլոյանը։

Իշխանական «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ կաթողիկոսի այդ հայտարարությունից հետո նրա վարկանիշը կընկնի: «Ես մտավախություն ունեմ, որ այսկերպ միջամտելով Ռոբերտ Քոչարյանի հարցերին՝ կարող է ազդել կաթողիկոսի վարկանիշի վրա, հաշվի առնելով հասարակության մեջ Քոչարյանի հանդեպ վերաբերմունքը։ Մարդիկ չեն նայելու բովանդակությանը, թե վեհափառը ինչի համար է դա ասել, այլ կմնա այն, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է վեհափառը»,- նշեց Իգիթյանը։

Այս գնահատականների հետ համակարծիք չէ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նա ասում է փաստաբանական թիմից որևէ մեկը կաթողիկոսին այդ հայտարարության համար չէր դիմել, նա գործել է խղճի մտոք․ «Տեսել եմ Վեհափառ հայրապետի կոչը, կարծում եմ շատ հավասարակշռված, շատ արդարացի կոչ է, և ես կարծում եմ, որ ինքը՝ որպես հոգևորական, շատ ճիշտ դիրքից է հարցին մոտեցել»։

Ողջունելով կաթողիկոսի հայտարարությունը, փաստաբանն ասում է Քոչարյանին կալանքի տակ պահելու երկու կոմպոնենտ կա: «Մեկը օրենքի տեսանկյունն է, այն, ինչը մենք ենք անում, որը ցույց է տալիս, որ խայտառակ խախտումներով է պարոն Քոչարյանը պահվել անազատության մեջ, մյուսը՝ մարդկային տեսանկյունն է, որի մասին խոսել է վեհափառը, և նա տեսել է, որ որոշակի բարոյական կանոններ խախտված են»,- նշեց Ալումյանը։

Հավելենք, որ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորությամբ դիմել են Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները։ Կաթողիկոսը դեռևս անձնական երաշխավորություն ներկայացնելու համար փաստաբանական թիմին չի դիմել։ Այսօր հայտարարություն էր տարածել նաև Մայր Աթոռը՝ հորդորելով Գարեգին 2-ի խոսքերը չքաղաքականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան