Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.144.141 ՀՀ դրամ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 30.10.17-ից 03.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որից 18-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.144.141 ՀՀ դրամ:  

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 300.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 2.940.141 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝                   
Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 դեպքի (հատվել է 3 բոխի, 1 կաղնի, 2 հաճարենի, 1 լորենի և 3 բարդի) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկել է 1.194.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի (7,617 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 227.412 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 2 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Վայոց Ձոր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (հատվել է 1 գիհի) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 12.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Սյունիք՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (4.5 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 145.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և ապօրինի ծառահատման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 1.209.729 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արարատ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի (6 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:
Արմավիր՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (4,2 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 151.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: 
Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 230.000 ՀՀ դրամի չափով՝

Կոտայք՝ հայտնաբերված հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Երևան՝ դիմում-բողոքի հիման վրա մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետման և թափոնների տեղաբաշխման դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Շիրակ՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 60գծմ դնովի ցանց, որսված 5կգ՝ 17հատ կարաս և կողակ տեսակի ձկները հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ), որի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 8 դեպք:
Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 ՀՀ դրամի չափով՝

Վայոց Ձոր՝ ստուգում է իրականացվել 1 տնտեսվարող սուբյեկտի մոտ, տրվել է հանձնարարական-ծանուցում (զգուշացում հանքային իրավունքի դադարեցման մասին)՝ սահմանված ժամկետում բացահայտված խախտումները վերացնելու նպատակով:
Լոռի՝ հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպք՝ հողամասից սեփական կարիքների համար կատարվել է մինչև 2մ. խորությամբ ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում (կավախառն կոպիճի լեռնային զանգված), որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Գեղարքունիք՝ հայտնաբերվել է ընդերքի ապօրինի շահագործման 6 դեպք, որոնց վերաբերյալ իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.000 ՀՀ դրամի չափով, որից՝
Արմավիր՝ 3 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամ վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։
Շիրակ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամ վարչական տուգանք։
Արագածոտն՝ 3 տնտեսվարողների վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:  
        Ընթացքի մեջ գտնվող 4 իրավախախտումների վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկել է 199.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 636.440 ՀՀ դրամ գումար: