Արայիկ Հարությունյան՝ 88%, Մասիս Մայիլյան՝ 12%․ Արցախի ԿԸՀ նախագահը նոր տվյալներ է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը քիչ առաջ ներկայացրեց նախագահական ընտրությունների նախնական արդյունքները՝ 282 ընտրատեղամասերից ստացված տվյալների մշակումից հետո։

Մասիս Մայիլյանը, ըստ ԿԸՀ նախագահի, ստացել է 5728 ձայն կամ 12%: Արայիկ Հարությունյանը 3784 ձայնով գերազանցել է իր նախորդ ցուցանիշը, երկրորդ փուլում սացել է 39860 ձայն կամ 88%։ Անվավեր է ճանաչվել քվեարկած թերթիկների 3․97%-ը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք է ունեցել 104777 քաղաքացի, իսկ մասնակցել է 47165-ը։

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի գրառումները թույլ են տվել եզրահանգումներ անել, որ առկա բացթողումները, խախտումները հիմնականում տեխնիկական բնույթի են եղել, և ընտրական պրոցեսի վերջնական ելքի վրա ազդել չէին կարող»,- հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Նա նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ նորություններ են եղել՝ նոր քվեախցեր են տրամադրվել, տրամադրվել են խոշորացույցներ, ուղիղ հեռարձակումներ են իրականացվել ընտրատեղամասերից․ «Նախորդ ընտրություններից առանձնացան նաև այն առումով, որ անցկացվեցին ոչ սովորական կորոնավիրուսի պայմաններում։ Մարտի 31-ի կանխարգելման միջոցառումները իրականացվել են նաև ապրիլի 14-ին»։

Ապրիլի 15-ի ժամը 12-ից կարող են արդյունքները վիճարկվել։