Ստացվում է՝ դեմ եք բռնությանը, բայց X, Y դեպքերում կողմ եք․ բանավեճ՝ Սրբուհի Գալյանի և Գևորգ Պետրոսյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Պնդումը, որ բռնության հրապարակային քարոզը քրեականացնող օրինագծի նպատակը լավն է, բայց օրենքը լավը չէ, անհասկանալի է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց արդարադատւթյան փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին։

«Ձեր ասածներից ստացվում է, որ մենք դեմք ենք ցանկացած տեսակի բռնությանը, բայց, միևնույն ժամանակ, բերված օրինակները խոսում են այն մասին, որ այ՝ այս դեպքում անձի՝ Սահմանադրությամբ պաշտպանվող սոցիալական երաշխիքի ոտնձգության դեպքում բռնությունը թույլատրելի պետք է լինի։ Այսինքն՝ դեմ ենք, բայց X, Y բռնությանը կողմ ենք, որովհետև դա բխում է մեր պատմությունից, մենք հայ ենք, ունենք արժեքներ և այլն։ Ձեր ասածն ուղղակիորեն դա է։ Ոչ, մենք հայ ենք, մենք դա չենք մոռանում, մենք չենք ուրանում մեր պատմությունը, այո՛, ունենք Սահմանադրություն և խտրականության արգելք, որտեղ սահմանվում են որոշակի երաշխիքներ, և այո՛, այդ երաշխիքների, անձի դեմ ուղղված բռնության կոչերը պետք է քրեորեն պատժելի լինեն»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։