Պետք է հաշվի առնենք հայկական ավանդույթները, եկեղեցին, ընտանիքը․ Արման Աբովյանը՝ բռնության կոչերը քրեականացնելու նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Նպատակը շատ լավն է, սակայն օրենքը մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ես արդարացնում եմ Նեմեսիսի մեր տղերքի գործողությունները, երբ ոչնչացվեցին թուրքական կառավարության ղեկավարները, Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ Փաշային իր աշխարհայացքի համար, նա կարծում էր, որ հայերը պետք է ոչնչացվեն։ Հիմա ինչ՝ արդարացնո՞ւմ եմ, չե՞մ արդարացնում, սա ինչպե՞ս կարող է դիտարկվել։ Ըստ օրենքի՝ սա կարող է դիտարկվել բռնության արդարացում։ Հասկանում եմ, որ սա շատ ուռճացված է, կա ողջամտության կանխավարկած, բայց գոյություն ունեն իրավիճակներ, որոնք պետք է հաշվի առնենք»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր, հատկապես՝ այս տիպի օրենք ընդունելու դեպքում պետք է հաշվի առնել հայկական ավանդույթները, եկեղեցին, ընտանիքը, պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։