Ամեն միջոցառում կառավարությունը հավաքվի, փոխի՞, բա արագ արձագանքումը ո՞ւր կորավ. Սուրեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը կարող է անընդհատ երկարաձգվել, երբ կիրառվող միջոցները համաչափ են և անհրաժեշտ։ Այս մասին պատգամավորը նշեց Ազգային ժողովի հատուկ նիստում։

«Լավ, ես ուզում եմ հասկանամ, բա ի՞նչն է առաջարկը, այսինքն՝ 30 օրում չստացվեց համավարակը հաղթել, և ոնց որ թե մենակ մեզ մոտ չի, որ ստացվում է, ամբողջ աշխարհում է այդպես: Երկրորդ 30 օրը էլի չստացվի, ասենք՝ ժողովուրդ ջան, չստացվեց, կներեք, օրենքն էլ առավելագույնը 30-օրյա ժամկետ է, չենք կարող էլ պայքարել համավարակի դեմ, լավ, հա՞։ Տե՞նց, դա՞ է լոգիկան»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե արտակարգ դրության ռեժիմը չի կարող երկարաձգվել։

Սուրեն Գրիգորյանը նաև անդրադարձավ Մարուքյանի մեկ այլ դիտարկմանը, ըստ որի՝ պարետն իրավասու չէ Կառավարության որոշումներից դուրս որոշումներ կայացնել։

«Ամեն միջոցառում Կառավարությունը հավաքվի, փոխի՞, բա արտակարգ դրության ժամանակ արագ արձագանքման ունակությունը, ճկունությունը ո՞ւր կորավ»,- մասնավորապես նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու» մասին նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։