«Հերիք եղավ էլի»․ Արարատ Միրզոյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց, որ պատրաստ է քվեարկության դնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, թեև այն ոչ թե նախագիծ է, այլ, ըստ էության, առաջարկությունների փաթեթ։ Միրզոյանի ասածը, սակայն, թեժ բանավեճի առիթ դարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու ԱԺ նախագահի միջև։

«Օրենքի տառը պահպանված է, չի համապատասխանում, մի՛ դրեք քվեարկության»,- տեղից արձագանքեց Մարուքյանը։

ԱԺ նախագահը հակադարձեց. «Ախր ասացի հայերեն, պարո՛ն Մարուքյան, լսե՛ք։ Գրված է՝ «Ֆրակցիայի որոշումը միջոցառումները վերացնելու մասին», թվարկված են միջոցառումներ, որոնք չկան այն որոշման մեջ, որտեղ իրենք այդ սահմանափակումը դրել են: Հերիք եղավ, էլի»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում է արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու» մասին նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։