Փաստաբաններն ու ԲԴԽ-ն՝ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի գործից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը առողջական խնդիրներին հղում անելով միտումնավոր ձգձգում է դատական նիստերը, որպեսզի նաև հրաժարվի գործից։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը պետք է կայանար մարտի 17-ին։ Սակայն դատավորի վատառողջ լինելու պատճառով այն հետաձգվեց անորոշ ժամանակով։

Ի դեպ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները այդ նիստին պատրաստվում էին անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար։ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը Facor.am-ին ասաց, որ դեռևս իրենք չգիտեն, թե երբ է կայանալու այս գործով հաջորդ դատական նիստը:

«Նման ընթացակարգ չկա, որ դատավորը հրաժարվի ինչ-որ գործ քննելուց, դրա գործիքը ինքնաբացարկն է, որը տիկին Դանիբեկյանը բազմիցս մերժել է։ Առհասարակ հնարավոր է, որ առողջական վիճակն այնքան սրվի, որ գործը փոխանցվի այլ դատավորի, բայց դա ոչ թե ցանկության խնդիր է, այլ հնարավորության»,- ասաց նա։

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենք այս պահին ունեն տեղեկություն, որ դատավորի առողջական վիճակով պայմանավորված գործը կարող է այլ դատավորի փոխանցվել:

«Ես հինգշաբթի կամ ուրբաթ օրը այդ հարցումը ուղարկել եմ դատարանի աշխատակազմ, բայց դեռ պատասխան չեմ ստացել»,- ասաց Խուդոյանը։

Այս հարցի պատասխանը մենք ևս չստացանք, քանի որ դատարանի աշխատակազմ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Դատական հաջորդ նիստի և դատավորի ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկության չէր տիրապետում նաև Մարտի 1-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Նա, սակայն, ասաց, որ չի կարծում, թե դատավորը գործից կհրաժարվի և չի կիսում տեսակետները, թե նա ահաբեկված է:

«Եթե Դանիբեկյանը նման մտադրություն ունենար՝ բազմիցս ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել, դրանք կբավարարեր կամ գնալուց առաջ գործը այլ դատավորի կփոխանցեր: Մի քանի անգամ Դանիբեկյանը այդ հնարավորությունը ունեցել է, և ես չեմ կիսում տեսակետը, որ նա ահաբեկված դատավոր է»,- ասաց Սաֆարյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ երբ դատարանը տեղեկացավ նախկին վարչապետների միջնորդության մասին, դրանից հետո պարզ դարձավ, որ նա անաշխատունակ է։

Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն հայտնած նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էլ իր էջում գրել էր, թե իշխանությունները գտել են Քոչարյանի կալանքի ժամկետը ձգձգելու «պողոսներին» հարիր տարբերակ: «Պարզ է չէ՞, որ նրան, մեղմ ասած, հորդորել են հրատապ վիրահատվել՝ նախօրոք համաձայնեցնելով վարչապետի հետ (արդյո՞ք կա գեթ մեկ մտածելու ունակ մարդ, որը համոզված չէ, որ վարչապետն անձամբ է հետևում նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքին)»,- գրել էր նա։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը, սակայն հակադարձում է՝ դատարանը առանց այդ էլ զբաղված է միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցի վերաբերյալ միջնորդությունների քննարկմամբ և այստեղ դիտավորություն տեսնելն անիմաստ է։

Սեդա Սաֆարյանը չբացառեց, որ անգամ եթե դատավորը որոշեր նիստեր անցկացնել, ինքը կմիջնորդեր այն հետաձգել համաճարակի պատճառով, հետևաբար կարծում է, որ այստեղ որևէ դավադրություն փնտրելու պատճառ չկա։

Բարձրագույն դատական խորհուրդ էլ զանգահարեցինք՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն դատավորի հետագա քայլերի մասին։ Ի պատասխան մեր հարցի ասացին, որ իրենց ունեցած վերջին տվյալը հրապարակել են կայքում։ Իսկ հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի՝ դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»։

Մանրամասները՝տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան