Եվրոպան կարող է փակել իր սահմանները մինչև աշուն. Մակրոն

Լուրեր

21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրոպայի Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչև սեպտեմբեր՝ ԱՄՆ-ից եկող COVID-19- ի սպառնալիքից պաշտպանվելու համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արհմիությունների  ղեկավարների հետ տեսակապի ժամանակ, գրում է Forbes-ը։

Ըստ Մակրոնի՝ պատճառն այն է, որ համաճարակը տարբեր երկրներում տարբեր տեմպերով է զարգանում, և «չի ազդել բոլոր երկրների վրա միևնույն ժամանակ»։ Ուստի, Եվրոպան պետք է իրեն պաշտպանի բարձր ռիսկային երկրներից եկող ճանապարհորդների միջոցով վարակի տարածման սպառնալիքից:

Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամը մի քանի շաբաթով երկարաձգվում է, և այդ պատճառով գագաթնակետին կհասնի ավելի ուշ: Բայց, սրան զուգահեռ, կա Աֆրիկայի օրինակը, որտեղ իրավիճակն այլ կերպ է զարգանում, իսկ Ասիայում կարող է տեղի ունենալ երկրորդ բռնկումը։

Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահը ծրագրում է դիմել քաղաքացիներին: Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի սահմանների, այդ թվում ՝ ԵՄ երկրների միջև սահմանների փակման ժամկետի մասին։

Նշենք, որ Մակրոնի այս հայտարարությունից 2 օր առաջ Ելիսեյան պալատը հայտնեց Ֆրանսիայի սահմանները փակ պահելու որոշումը ևս 1 ամսով երկարաձգելու մասին: