Բադասյանը հեռավար մասնակցել է կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին նվիրված ֆորումին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հրավերով ապրիլի 10-ին մասնակցել է հեռավար կարգով անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումին` նվիրված կորոնավիրուսով պայմանավորված իրավակարգավորումներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության և հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը ևս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել և կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում:

Տարբեր կառավարությունների կողմից ձեռնարկված պայքարի միջոցները Ռուստամ Բադասյանը պայմանականորեն բաժանել է երկու խմբի` երկրներ, որոնք արտակարգ դրությամբ պայմանավորված կիրառում են միայն համատարած խիստ սահմանափակումներ և երկրներ, որոնք ավանդական միջոցներին զուգահեռ գործադրում են տեխնոլոգիական լուծումներ վարակակիրների մեկուսացման և  վարակի տարածման հնարավոր շրջանակը վերահսկելու և կառավարելու համար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որոնք, ունենալով անձնական տվյալների պաշտպանության բավականին բարձր մակարդակ, ստանդարտ միջոցառումներին զուգահեռ կիրառել են նաև կորոնավարակի տարածումը կանխարգելող տեխնոլոգիական լուծումներ: Բադասյանը, ֆորումի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանում վարակի տարածման կանխարգելմանը միտված տեխնոլոգիական միջամտության ողջ իրավական հիմնավորումները և տեխնիկական սահմանափակումները, ընդգծել է, որ այն մշակվել և կիրառվում է մարդու իրավունքների ու տվյալների պաշտպանության չափանիշների, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի և որևէ այլ սահմանափակման համաչափության պահպանմամբ:

Ֆորումի մեկ այլ նստաշրջանը, որին մասնակցել է նախարար Բադասյանը, նվիրված էր մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում Մարդու իրավունքներին առնչվող թեմային։ Նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում նախարար Բադասյանը նշել է, որ ողջ Եվրոպայում մարդու որոշ իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները տարածվում են նույնքան արագ, որքան վարակն ինքը, և ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունն այս շրջանում, ինչպես երբեք, պետք է հանդիսանան կառավարությունների գործողությունների սկզբունքը:

Ռուստամ Բադասյանը նիստի մասնակիցներին և հեռակա կարգով ֆորումին հետևողներին ներկայացրել է նոր տեսակի կորոնավարակի կանխարգելման համատեքստում ՀՀ կառավարության կողմից կիրառվող հատուկ միջոցառումները` ըստ ժամանակագրության։

Իր խոսքում նախարարը նշել է, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների համաչափությունն ու անհրաժեշտությունը հիմնավորված է իրավիճակի իրատեսական գնահատման վրա։ Այդ համատեքստում նաև անդրադարձ է կատարվել միջազգային ստանդարտներին, մասնավորապես, որ արտակարգ դրության պայմաններում ՄԻԵԴ-ի կողմից պետություններին հայեցողության լայն շրջանակ է տրված այնպիսի հարցեր որոշելիս, թե արդյոք անձանց և հանրային կյանքի անվտանգության ռիսկն իրական է, թե՝ ոչ կամ թե պետությունն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի այդ մարտահրավերը հաղթահարելու համար։

Արդարադատության նախարարը կարևորել է, որ այդ միջոցառումները պայմանավորված են բացառապես արտակարգ դրությամբ, սահմանափակված են միայն արտակարգ դրության ժամկետով, համաչափ են և սահմանափակող միջոցների կիրառման ընթացքում ապահովված են լրացուցիչ երաշխիքներ։

Իր խոսքի ավարտին նախարար Բադասյանը, հաջողություն և առողջություն մաղթելով բոլոր գործընկերներին, շեշտել է, որ կարևոր է արձանագրել, որ կառավարությունների կողմից ձեռնարկվող բոլոր միջոցները միտված են առաջին հերթին մարդկային կյանքեր փրկելուն։