Փակ դռներն ուսանողներին չեն հուսահատեցնում. դասադուլը վաղը կշարունակվի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց ուսանողները, «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների աջակցությամբ, դասադուլ էին հայտարարել: Նրանց պահանջն էր՝ վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով տարկետման իրավունքը վերացվում է կամ տրվում այն ուսանողներին, որոնք ՊՆ-ի հետ պայմագիր կկնքեն:

Ուսանողների պնդմամբ՝ այս նախագծով իրենց զրկում են որոշելու հնարավորությունից: Բողոքող ուսանողները պահանջում էին հանդիպում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարը, սակայն, որևէ կերպ չարձագանքեց: Ուսանողները շրջեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներով և համալսարաններով: ԵՊՀ-ում ուսանողներից մեկին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն էր կանչել ու հորդորել դասերը չխանգարել: Իսկ աշխարհագրության ֆակլուտետի դեկան Մարատ Գրիգորյանն էլ ցուցարարներին դիմելով ասաց, որ բոլորն առանց բացառության պետք է ծառայեն: Ուսանողները հակադարձեցին՝ իրենք չեն խուսափում ծառայելուց, պայքարում են ոչ թե բանակից խուսափելու , այլ որոշելու իրավունքից չզրկվելու համար:

Ուսանողներն այնուհետ բախվեցին փակ դռներին: Ցուցարարները երթով կրկին վերադարձան ԵՊՀ-ի տարածք: Նրանք անհատական փակ նամակներ են ուղարկելու ԿԳ և ՊՆ նախարարներին: Ցուցարարները նշում են, որ փակ դռներն իրենց չեն հուսահատեցնի. «Մենք կարծում ենք, որ եթե ուսանողությունը միասնական լինի ու կարևորի իր դերը, մենք կունենանք դրական արդյունք: Եվ ինչպես ասում են, եթե ճանապարհի կեսից մտածես ձախողվելու մասին, ապա կձախողվես, մենք մարտական ենք տրամադրված ու պայքարելու ենք, որ տարկետման իրավունքը չսահմանափակվի»:

Հավաք-երթի ավարտին ուսանողները տեղեկացրին՝ դասադուլը հայտարարել են անժամկետ: Բողոքի ակցիան վաղը կշարունակվի:

 

Լիլիթ Շաբոյան