Կարող ենք ասել՝ ինչո՞ւ կառավարությունը 1 մլն չի տրամադրում, բայց 26.500 դրամի աջակցությունն ուղղված է չգրանցված աշխատածների երեխաներին. Արտակ Մանուկյան

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ

 

-Պարոն Մանուկյան, կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ ծրագիրը։ Տնտեսվարողներին ուղղվող ծրագրերը որքանո՞վ կնպաստեն նրանց խնդիրների լուծմանը։ Որոշ տնտեսագետներ պնդում են, թե այս ծրագրերով խնդիրները չեն լուծվի։

-Կորոնավիրուսի այս պայմաններում, ինչպես դուք նկատում եք, չկա մեկ միասնական ճիշտ կամ սխալ գործիք։ Տարբեր կառավարություններ տարբեր գործիքակազմեր են կիրառում, որոնք, մեծ հաշվով, հանգում են հետևյալ 3 սկզբունքային կամ հենասյունային կետերին. առաջինը մարդն է՝ սոցիալական թիրախային միջոցառումների առումով և առկա 10 ծրագրերից առնվազն 5-ի շահառուները հենց այդ մարդիկ են, այդ ծրագրերում դրված է սոցիալական աջակցության բաղադրիչը։ Երկրորդը բիզնեսն է։ Եթե ուսումնասիրեք՝ էլի բիզնես կոմպոնենտ պարունակող ծրագրեր կան այնտեղ, որոնցով պետությունն աջակցում է՝ վարկերի սուբսիդավորում և այլն։ Այստեղ նաև ՓՄՁ-ների հատվածն է, որտեղ էլի տուժած սեկտորների աշխատողներն են՝ ԱՁ-ներ և այլն։ Եվ երրորդը, գլոբալ առումով, այն ընկերությունները կամ ուղղություններն են, որոնք է՛լ ավելի են մեծացնում պարենային անվտանգությունը։ Սա էլ, մեր տեսանկյունից՝ գյուղատնտեսությունն է։ Գրեթե բոլոր կառավարություններն այս 3 բաղադրիչներեվ են իրենց քայլերն իրականացնում։ Մեկը նախընտրում է բոլորին անխտիր գումար տալ, օրինակ՝ ԱՄՆ-ը։ Բայց մենք պետք է այստեղ դիտարկենք, որ ԱՄՆ-ում կա եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմ, եկամտային հարկի բեռը բավականաչափ մեծ է։ Այսինքն, այդ գումարները որոշ ժամանակ անց ավելի մեծ չափով, քան Հայաստանում է՝ հետ են գալու։ Կարող ենք ասել, որ բոլորը ստացված եկամտից ստանում են այդ գումարը, բայց հասցեական ընտրության առումով կարելի է ավելի լավացնել։ Հիմա համանման գաղափարախոսության առումով դա համոզում է, բայց կառավարության ընդունած միջոցառումների փաթեթն ունի ավելի հասցեական բնույթ՝ երեխաներ, հղի կանայք։

-Մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չունեցած ծնողների անչափահաս երեխաներից յուրաքանչյուրին 26.500-ական դրամ է տրվելու։ Ինչո՞ւ ավելի մեծ գումար նախատեսված չէ. բյուջեում անհրաժեշտ գումար չկա՞, թե՞ այլ խնդիր է։

-Մենք կարող ենք ասել՝ ինչո՞ւ 1 մլն դրամ չի տրամադրվում, 2 մլն, 3 մլն, բայց մենք պետք է նորից վերադառնանք սոցիալական այդ ծրագրին։ Դա, մեծ հաշվով, այն մարդկանց է վերաբերում, որոնք չեն հետևել կառավարության հայտարարած մոտեցումներին, չեն գրանցվել որպես աշխատող, բայց, այնուհանդերձ, հանդիսանում են ծնողներ, ունեն երեխաներ, և այս առումով առաջնային սուբյեկտը, որին կառավարությունն աջակցում է՝ նրանց երեխաներն են։ Կառավարության գաղափարախոսությունն է, որ ստվերային, չգրանցված աշխատողներ չլինեն, այդ մոտեցումը փոխարինվի գրանցված աշխատող մոտեցմամբ. մարդը մտնի պայմանագրային հարաբերության մեջ, պետությունն իրեն նկատի, ինքը հարկեր վճարի և նման ճգնաժամային իրավիճակներում պետությունը կարողանա իրեն աջակցություն տրամադրել։ Իսկ ովքեր գրանցվել, պայմանագրային հարաբերության մեջ են մտել, վճարել են հարկեր, հիմա որքանո՞վ արդար կլինի այս խմբին հասանելիք աջակցությունն ավելի քիչ տանք, քան այն խմբին։

-Եվ ամփոփելով թեման. ըստ Ձեզ՝ կառավարության ծրագրերն ուղղված են տնտեսությունը փրկելո՞ւն, որպեսզի կորուստները քիչ լինեն, թե՞ այլ նպատակի։

-Բոլոր կառավարություններն, այդ թվում՝ մերը, փորձում է գործիքակազմով իր առջև դրած խնդիրները կարգավորել։ Այս առումով, գիտեք՝ ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, 2-րդը՝ ֆիսկալ և հարկաբյուջետային գործիքակազմերով, ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու միջոցով հավելյալ իրացվելիությունն է և գումարների ներարկումը դեպի տնտեսություն։ Այս բոլոր քայլերը միտված են ընդլայնողական և աջակցման քաղաքականությանը, նաև՝ որոշակիորեն բիզնեսի մասով հավելյալ իրացվելիություն հաղորդելուն, իսկ սոցիալապես խոցելի խավին որոշակի աջակցության տրամադրմանը, որպեսզի նրանք կարողանան գնողունակության մասով հնարավորությունները լավացնել։

Մերի Մարտիրոսյան