Կարանտինից բոլորս դուրս կգանք մաքուր ձեռքերով և Ջիմի Հենդրիքսի սանրվածքով. Ռուբեն Հախվերդյան

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: Նա, ինչպես իր ոլորտի այլ ներկայացուցիչներ, այսօր ակումբներում հանդես գալու հնարավորություն չունի, մնացել է տանը և ինքնամեկուսացել:

-Պարո՛ն Հախվերդյան, այս օրերին դժվար չէ՞ Ձեզ համար՝ առանց ակումբներում երգելու:

-Դժվար է, լսիր, փողը պակասում է: Փաստորեն, զրկվել եմ երկամուտից և մեր սիրելի պետությունն ինձ 30 հազար թոշակ է տալիս: Կինս, որդիս, դուստրս աշխատում են…Խանութներ էլ չեմ մտնում, կարանտինի մեջ եմ: Ես այն օրինակելի մարդկանց թվում եմ, որոնք չեն խախտում  սանիտարահամաճարակային կանոնները:

-Որպես քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում մեր կառավարության ջանքերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

-Դուք գիտեք՝ ես մեր բոլոր կառավարություններին ինչքան շատ եմ սիրում…Բոլորին անխտիր (ծիծաղում է): Ես գնահատական դնել չգիտեմ, չեմ կարողանում գնահատել, հեռուստացույցով էլ  նայում եմ միայն ինչ-որ սերիալներ, բայց ռուսական և ամերիկյան որակյալ սերիալներ:

-Կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս նույնը չի լինի, համաձա՞յն եք…

-Ես կարող եմ միայն մի բան ասել՝ կարանտինից բոլորս դուրս կգանք մաքուր ձեռքերով և Ջիմի Հենդրիքսի սանրվածքով:

-Գուցե կարողանանք վերջապես գնահատել մանրուքները…Մեր սրտերում և հոգիներում, փոփոխություն կլինի՞:

-Դա արդեն գեղեցիկ կանանց գործն է…

Աննա Բաբաջանյան