«Արայիկ Հարությունյանից բացի, ևս 3 կուսակցություն գումար է բաժանել»․ Սամվել Բաբայանը՝ Մայիլյանից վիրավորված լինելու, 2-րդ փուլի և պաշտոն ստանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am զրուցել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Ձեր գլխավորած «Միասնական հայրենիքը» Արցախի խորհրդարանում երկրորդ ուժը կլինի՝ 9 պատգամավորով, իսկ առաջինը Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքն» է՝ 16 մանդատով։ Երրորդը Վիտալի Բալասանյանի «Արդարություն կուսակցությունն է, ԱԺ-ում կլինեն նաև ՀՅԴ-ն և Ժողովրդավարական կուսակցությունը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ որակի ԱԺ է և ինչի է ունակ։

-Հույս ունենանք՝ բարձր որակի խորհրդարան կունենանք, արդյունքներն էլ աշխատանքով կապացուցենք՝ ինչքանով կարող ենք նորմալ օրենքներ ընդունել։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, երկրորդ փուլը կլինի, բայց քանի որ երկրորդ թեկնածուն արդեն իսկ կարելի է ասել՝ հրաժարվել է ընտրություններից, դա մի քիչ անհարմար վիճակի մեջ է դրել բոլորին։ Դա այն թեկնածուն է, որին մենք ու մեր թիմն էր պաշտպանում, բայց քանի որ մեզ հետ համաձայնեցված չեն եղել այդ քայլերը, հայտարարությունները, մենք անհարմար վիճակում ենք գտնվել և դրա համար մենք հայտարարություն տարածեցինք, որ չենք մասնակցում, ուղիղ չենք սատարում որևէ մեկին, թողնում ենք ժողովուրդն ինքնուրույն կողմնորոշվի։

-Բանավեճ կա՝ արդյոք Արցախում ընտրությունները ժողովրդավարության սկզբունքին հատո՞ւկ են եղել, բաժանվե՞լ է ընտրակաշառք, ո՞ւմ կողմից, կիրառվե՞լ է վարչական ռեսուրս, և դա ինչպե՞ս է ազդել քվեարկության արդյունքի և իշխանության ձևավորման վրա։ Արայիկ Հարությունյանն ասում է՝ եղել են մանր-մունր խախտումներ, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա, առնվազն երկու դիտորդական կազմակերպություն, նաև՝ ձեր կուսակցությունը լուրջ խախտումների մասին է հայտարարել։ Ի՞նչ է տեղի ունեցել, ո՞րն է Ձեր կոնկրետ գնահատականը։

-Առաջին հերթին կասեի, որ երեք կուսակցության կողմից գումարային բաժանումներ եղել են, դա փաստ է, որը ոչ մեկ չի կարող հերքել, դա իրականություն է։ Ինչ վերաբերվում է նրան, երբ մենք ասում ենք՝ եղել են կոպիտ խախտումներ, բայց հետո բացատրություն ենք տալիս, որ դա եղել է օրենսդրական բացթողման հետևանք, փորձենք հիմնավորել, որ պարզ լինի բոլորին։ Օրենք է ընդունված, ըստ որի՝ երկու օրվա ընթացքում պետք է բողոքարկել ընտրությունների արդյունքները, բայց երրորդ օրն են ներկայացվում ընտրած անձանց ցուցակները։ Ինքն իրենով սա կազուս է, որովհետև մենք պետք է մասնակիցների ցուցակները վերցնենք ու ստուգենք՝ կրկնակի ձայն տվողներ կան, մահացածների փոխարեն ձայն են տվել, կամ Ռուսաստանում ու Չինաստանում ապրող մարդը ձայն է տալիս Արցախում, դա է խնդիրը։

Երկրորդը՝ 200-ից ավելի քվեաթերթիկներ են բացակայում՝ չկան, կամ մի տեղ պակասում է, մյուս տեղն ավելանում են, դրանք շատ լուրջ փաստեր են, և դա խոսում է նրա մասին՝ ինչ-որ տեղեր «կապոց» էլ են արել։ Բայց մենք օրենքով չկարողացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել, որովհետև երկու օր է տալիս ժամկետ, մենք արդեն 7-րդ օրը պիտի մտնեինք դատարան։ Իսկ դատարան մտնելու դեպքում արդեն դա երկարաձգվելու էր, չեղյալ համարելու դեպքում ևս վեց ամսով հետաձգվում են ընտրությունները։

Սա է խնդիրը, երբ մեր ձեռքի տակ ունենք բոլոր փաստաթղթերը, ոչ թե մենք արձանագրություններ ենք ձևական գրել, այլ ընտրական հանձնաժողովները տեղերում են ֆիքսել և իրենց ստորագրություններն էլ տակը դրված է։ Մենք ոչ թե մտածված խնդիրներ ենք դնում, այլ՝ փաստերով ենք խոսում։ Մնացած բոլոր կուսակցությունները պարտավոր էին ունենալու այդ փաստաթղթերը, ցավոք, չունեն, սկսում են դա ձևակերպել, բա գիտեք՝ էդ ինչից եք խոսում։ Ես մեղավոր չեմ, որ դուք չեք կազմակերպել ձեր ընտրությունները։ Ուղղակի, գիտակցելով, որ այս ճգնաժամային վիճակում վտանգ կա, մենք մտնենք դատարան, երկարաձգենք, չեղյալ համարենք, ճիշտ չենք համարել դա։ Դրա համար հույս ունենք, որ օրենսդրական բազան կփոխենք կկարգավորենք, որ այլևս նման բան չկրկնվի։

-Այսպիսի մի հարց է առաջանում, ինքներդ էլ նշում եք՝ կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, այդ պարագայում ինչո՞ւ եք հանդուրժում այդ խախտումները, ինչի մասին նաև Դուք եք նշել հայտարարությունում, փաստորեն՝ դատական կարգով չեք բողոքարկի, կամ առավել ևս՝ ինչպես ընդդիմությանն է հատուկ, փողոցային գործողություններ տեղի չեն ունենա։

-Ի տարբերություն բոլորի, մենք շատ լավ ենք հասկանում ինչ է պետությունը, մենք առաջներում էլ չենք գնացել փողոցային պայքարի, այսօր էլ չենք գնում, մենք ասում ենք օրենսդրական խնդիր է և դրույթները պետք է կարգավորվեն, որ ուղղակի հասկանան այն ուժերը, ԿԸՀ-ն, տեղյակ լինի, որ ունենք այդ փաստերը, որոնք իրենց ենք ներկայացրել, և ձևական չենք ասում այդ մասին։ Երկրորդը՝ չեմ կարծում, որ այսօր առաջին գծում Արցախում պետք է հեղափոխական քայլեր անել և իշխանությունը տապալելու համար ճիշտ չեմ համարում, մենք ուղղակի բացատրում ենք, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում։

-Ձեզ հասկանալի դարձա՞վ՝ ինչու է պարոն Մայիլյանը այսպիսի որոշում կայացրել՝ կոչ արել չմասնակցել քվեարկությանը, և մենք գիտենք, որ փորձել եք հանդիպել նրան, բայց դա տեղի չի ունեցել։

-Ապրիլի 1-ի առավոտյան փորձել եմ հանդիպել, հետո երկու անգամ՝ կեսօրին, չի ստացվել, դրանից հետո շրջաններում եմ եղել, բայց զանգ էլ չեմ ստացել, հետո ձեզ նման լուրերից իմացել եմ հայտարարության տեքստի մասին։ Դրանից հետո մյուս օրը զանգ է եղել ինձ, այլևս իմաստ չի եղել հանդիպելու, որովհետև վիրավորական էր։

-Հայաստանի վարչապետը բարձր որակի գնահատեց ընտրությունները, ասելով, որ քաղաքական ներկա դասավորությունը Արցախում ամբողջ տրամադրություններն է արտահայտում։ Սա ինչպե՞ս է ընդունվել Արցախում։

-Պարոն Փաշինյանը հայտարարել է այն ինֆորմացիան, ինչին ինքը տիրապետում էր այդ պահին։ Երկրորդը, կասեի, որ ընտրություններն, այնուամենայնիվ, ընթացել են նորմալ, խախտումների ու օրենսդրական բացթողումների հետ մեկտեղ մենք պարտավոր ենք ընդունել, որ ընտրությունները կայացել են։ Պարոն Փաշինյանն իր հայտարարություններում չի ասում, որ խախտումներ չեն եղել, ասում է՝ եղել են խախտումներ, բայց դրանք էական չեն այնքան, որ ընտրությունները համարվեն չեղյալ։ Ես չեմ գտնում, որ մենք հակասում ենք պարոն Փաշինյանի արտահայտությանը, մենք ասում ենք՝ այո եղել են կոպիտ խախտումներ, փող է բաժանվել, բայց դա կապված չի կոնկրետ մի անձի հետ։ Ոնց որ դուք եք անըդհատ ձևակերպում, Արայիկ Հարությունյանը․․․ նրանցից բացի ևս երեք կուսակցություն առնվազն գումարային բաժանումները եղել են։ Այնպես որ՝ հարցն ինձ համար մի քիչ անհասկանալի էր։

-Կան տեղեկություններ, որ ընտրությունից հետո հանդիպել եք Դուք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը։ Արդյոք այդպիսի հանդիպում տեղի ունեցե՞լ է և ի՞նչ է քննարկվել։

-Ես նման որևէ հանդիպումից տեղյակ չեմ, Ձեզնից եմ լսում, Ձեր ասած ձևաչափով կոնկրետ ես ոչ մեկին չեմ հանդիպել։

-Հետաքրքրում է Արցախի իշխանության ապագա տեսքը։ Ձեր մուտքը Արցախի քաղաքական դաշտ նախորդ տարիներին տեղի չէր ունենում, այսօր երկրորդն եք խորհրդարանում, ի՞նչ պաշտոն է առաջարկվել Ձեզ կամ ի՞նչ պաշտոն ընդհանրապես կբացառեք այն պարագայում, երբ, կարծես թե, Արայիկ Հարությունյանը դառնում է նախագահ և խորհրդարանում էլ ունի մեծ ներկայացվածություն։

-Կրկին սպասենք, որ Արայիկ Հարությունյանը կամ որևէ մեկը կդառնա նախագահ նոր կխոսենք դրա մասին։ Վաղաժամ է խոսել, թե ով ինչով է զբաղվելու։ Մի բան ֆիքսենք՝ մենք գնալու ենք ծրագրով և այն իրականացնելու։ Դա է մեր թիմի ճանապարհը, այլ ոչ թե պաշտոններ բաժանելը, պաշտոններն ընդհանրապես չեն հետաքրքրում, հետաքրքրում է՝ ինչքանով է սոցիալական վիճակը բարելավվելու, վստահություն հաղորդելու մեր ժողովրդին և երբ է հասարակության ու իշխանության միջև վստահությունը վերականգնվելու, սա է խնդիրը։

-Դուք էլ, Արայիկ Հարությունյանն էլ, ասել եք գրեթե նույն բանը՝ եթե մեր ծրագրերը հավանություն գտնեն այլ ուժերի մոտ, մենք պատրաստ ենք համագործակցել։ Հիմա նրա հետ համագործակցությունը որևէ կերպ հնարավո՞ր է։

-Խնդիրը հետևյալն է՝  պետք է համադրենք կուսակցությունների ծրագրերը, թե ում հետ պետք է համագործակցենք կամ ով ընտրվի նախագահ, նրա հետ կհամադրենք ծրագրերը, և կաշխատենք, եթե լինի առաջարկ։ Խորհուրդ կտայի՝ ընտրություններն ավարտվեն, նոր կխոսենք դրա մասին։

-Խորհրդարանում «Միասնական հայրենիքը» ունենալու է Վիտալի Բալասանյանի, Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժերի պես հարևաններ։ Դուք նախագահական ընտրություններում աջակցել եք նրանց մրցակցին։ Այս հանգամանքը չի՞ հեռվացնում ձեզ, համատեղ աշխատանքը ինչպե՞ս է հնարավոր։

-Ցանկացած արցախցի և քաղաքական գործիչ պետք է գիտակցի, որ խնդիրը ծրագիրն իրականացնելն է, տնտեսությունը զարգացնելն է, սոցիալական վիճակը լավացնելն է, մարդկանց վստահություն ներշնչելը վաղվա ապագային, ոչ թե անձնական խնդիրներ լուծելը։ Եթե որևէ մեկը կցանկանա համագործակցել մեզ հետ, կապ չունի՝ աջ թևից, թե ձախ, մենք դեմ չենք լինելու և ասեցի՝ ինչ սկզբունքների շրջանակում։

-Մեկ շաբաթ է մնացել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և Արցախում կորոնավիրուսով վարակվելու դեպք կա արդեն, ո՞րն է Ձեր տեսակետը՝ արդյոք պետք է տեղի ունենա այդ քվեարկությունը, ինչը գիտենք, մարդկանց զանգվածային հոսքեր է ենթադրում, դիտորդների, քաղաքացիների մուտք ՀՀ-ից Արցախի տարածք։

-Ես այն ժամանակ առաջարկել եմ՝ եթե մասնագետները հայտարարում են՝ վտանգավոր է սա, պետք է կանգնեցնել, իշխանությունը որոշում է կայացնում և կանգնեցնում է, եթե նման վտանգ կա։ Բայց եթե երկու հոգի ընկել են այդ գրիպից, դրա համար ամբողջ ընտրական փուլը կանգնեցնելը՝ ճիշտ չեմ համարում։

 

Ռոբերտ Անանյան