COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 400 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 431 հազար 973-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 82 հազարը: Ապաքինվել է ավելի քան 302 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 400 հազար 540 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 12 հազարը: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 141 հազար 942, մահացածներինը՝ 14 հազար 045 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135 հազար 586 է: Վարակից մահացել է 17 հազար 127 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիային շրջանցել է Ֆրանսիան՝ հայտնվելով չորրորդ տեղում. եվրոպական այդ երկրում 109 հազար 069 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 10 հազար 328: Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 107 հազար 663 է: Մահացության ցուցանիշը 2 հազար 016 է:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 802 ընդհանուր, 62 նոր դեպքով։ Այստեղ վերջին շրջանում երկրի ներսում վարակի նոր դեպքեր չեն գրանցվում, արձանագրվածները բերովի են: Չինաստանում մահացել է 3 հազար 333 մարդ։
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 872: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 55 հազար 242 է, Թուրքիայում՝ 34 հազար 109 է, Շվեյցարիայում՝ 22 հազար 253:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 196 դեպք կա, Ռուսաստանում` 7 հազար 497: ՌԴ-ում մահացել է 58 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 359, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 57 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 94 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1450: Իրաքում վարակվածների թիվը 1122 է, մահացության ցուցանիշը 65 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 5 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 811 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 743: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 20, մահվան 1 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը: