Բաքվում 2 շաբաթ կարանտինում գտնվողները բողոքի ցույց են կազմակերպել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Բաքվում երեկ երեկոյան տասնյակ մարդիկ, որոնք կարանտինի մեջ են գտնվում Օլիմպիական ավանի «Մարզիկների քաղաքում», բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկու շաբաթ կարանտինում գտնվելուց հետո նրանց չեն թողնում տուն գնալ, չնայած ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Դուրս գալով շենքի պատշգամբ՝ նրանք բացականչել են «Ազատություն» ու տարբեր իրերով հարվածել պատուհաններին, ջրով լի շշեր նետել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբերը, սակայն մարդկանց հանգստացնել չի հաջողվել։ Մի կին էլ իր երեխայի հետ փորձել է շենքից դուրս գալ, սակայն ձերբակալվել է, ինչն ավելի է բորբոքել մյուսներին։ Նրանք սկսել են պատշգամբից տարբեր իրեր ու աթոռներ նետել։

Օպերատիվ շտաբի ներկայացուցիչների գալուց հետո միայն, կարատինում երկու շաբաթ անցակացրած 20 հոգու տուն են ուղարկել, մյուսներին խնդրել են սպասել։

Ադրբեջանական Oxu.Az-ի հետ զրույցում բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման մամուլի ծառայությունից նշել են, որ բողոքները անհիմն են։

«Այս ամենի մասին որոշումները կայացնում է Օպերատիվ շտաբը։ Կարանտինի ժամկետը 14 օր է, բայց ոչ ոք չի խոստացել, որ 14 օրը լրանալուց հետո պիտի բոլորին տուն ուղարկեն։ 14-օրյա ժամկետի լրանալուց և երկրորդ թեստի բացասական պատասխանից հետո սկսվում է գրանցումը, որից հետո կարանտինային գոտու համակարգողը քաղաքացիներին դուրս  է գրում։ Կարանտինում գտնվողները մինչև վերջ չեն ուզում ռեժիմի կանոններին հետևել»,- փոխանցել են լրատվամիջոցին։

Էմմա Չոբանյան